Ամիօ լիզինգ. Հատուկ պայմաններ՝ առողջապահական սարքավորումներ ձեռք բերելու համար

15.10.2024 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #լիզինգ
Առողջապահության արագ զարգացող ոլորտում կարեւոր է տեխնոլոգիական առաջընթացին համընթաց քայլելը: Ամիօ լիզինգն առաջարկում է այդ ուղին զարգացնելու լավագույն տարբերակը:

Ամիօ լիզինգի միջոցով պետական աջակցության ծրագրի շրջանակում 0% տարեկան տոկոսադրույքով նորագույն բժշկական սարքավորումներ ձեռք բերելու հնարավորությունը ռազմավարական առավելություն է առողջապահական ծառայություններ մատուցող ընկերությունների համար:

Բանկը ներկա պահին համագործակցում է Դիավանտ եւ Կոնցեռն-Էներգոմաշ ընկերությունների հետ, որոնք շուկայի առաջատար ներմուծող ընկերություններից են եւ զբաղվում են բժշկական, անալիտիկ, ուսումնական, կոսմետոլոգիական սարքավորումների եւ բուժտեխնիկայի ներմուծմամբ եւ վաճառքով, ինչպես նաեւ այդ սարքերի տեղադրմամբ եւ սպասարկմամբ:

Օրերս կայացած առողջապահական միջազգային միջոցառման ընթացքում Ամիօ լիզինգի գործընկերներ Կոնցեռն-Էներգոմաշ եւ Դիավանտ ընկերությունները ներկայացրել են իրենց կողմից ներմուծվող բժշկական սարքավորումները, ինչպես նաեւ Ամիօ լիզինգի միջոցով այդ սարքավորումները շահավետ տարբերակով ձեռք բերելու հնարավորությունները:
 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2065

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW