ԱրարատԲանկը երկու տարում ավելի քան 6 մլն դրամ է հատկացրել նորարարական գաղափարներին

10.10.2024 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #Social Impact Award
ԱրարատԲանկը երկրորդ տարին անընդմեջ աջակցում է նորարարական գաղափարների մրցույթին՝ երկու տարում ընդհանուր առմամբ հատկացնելով ավելի քան 6 մլն դրամ մրցանակային ֆոնդ:

Բանկից հայտնում են, որ այս տարի տրամադրվել է €6000-ին համարժեք դրամ, որը հավասարապես բաշխվել է 4 հաղթող թիմի միջեւ՝ յուրաքանչյուրին €1500-ին համարժեք դրամ: Մրցույթին մասնակցել է 10 թիմ, որոնցից 4-ը ճանաչվել է հաղթող:

«Social Impact Award» (SIA) ծրագիրը, որը 2009 թվականից ի վեր գործում է 25 երկրում, նպատակ ունի խրախուսել երիտասարդ սոցիալական ձեռներեցներին: Հայաստանում ծրագիրն իրականացվում է «Իմփաքթ Հաբ Երեւան»-ի կողմից արդեն 6-րդ տարին:

«Ամենանորարարական գաղափարները գալիս են ավելի երիտասարդներից՝ 16-17 տարեկաններից: Չեն վախենում նոր մտքեր ներդնել ստանդարտ թվացող ձեռնարկատիրական գաղափարների մեջ: Արդեն 2-րդ տարին է՝ համագործակցում ենք ԱրարատԲանկի հետ այս ծրագրի շրջանակում, եւ մրցանակների տրամադրումը SIA-ի հաղթող թիմերին հնարավոր է դառնում ԱրարատԲանկի շնորհիվ։ Ի լրումն այս ամենի, նրանք գալիս են իրենց գիտելիքով, համագործակցային ցանցով, ինչը փորձում ենք հասանելի դարձնել ծրագրի մասնակիցների համար»,- ասել է «Իմփաքթ Հաբ Երեւան»-ի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը:

«Սոցիալական ծրագրերը մրցակցությունից դուրս են: Նպատակն է ծրագրի հնչեղությունն այնպիսին դարձնել, որ այն հետաքրքրի այլ բիզնեսներին եւ դոնորներին։ Շատ ուրախ ենք, որ այս տարի ծրագրին միացել է մեր շատ լավ գործընկեր ԱյԴի Բանկը։ Որքան շատ լինեն դոնորները, այնքան ավելի շատ հնարավորություն կլինի հենց Հայաստանի Հանրապետության համար՝ զարգանալու, աճելու եւ ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու մեր երիտասարդների համար»,- նշել է Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը։

ԱրարատԲանկի Վաճառքի եւ բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Սուրեն Բաբաջանյանն ասել է. «Անկախ նրանից՝ ծրագրերը կյանքի կկոչվեն թե ոչ, շատ կարեւոր է, որ հարթակը ինքնադրսեւորվելու ու մտքեր գեներացնելու հնարավորություն է ընձեռում երիտասարդներին, եւ ուրախալի կլինի, եթե հետագայում ականատես լինենք նրանց բիզնեսի դրական ազդեցությանը»:

Մրցանակային ֆոնդը բաշխվել է 4 հաղթող թիմի միջեւ․

1. «ReTyre Designs». վերամշակում եւ վերստին օգտագործում է ավտոմեքենաների անպիտան մասերը՝ արտադրելով կահույք եւ դեկորացիաներ:
2. «ElectRoads». ստեղծում է նոր եւ մաքուր էներգիայի աղբյուր՝ օգտագործելով բեզիոէլեկտրիկ բյուրեղներ, որոնք մեխանիկական ճնշման տակ արտադրում են էներգիա:
3. «Astronomy for Everyone». ստեղծում է աստղագիտական սենյակ-լաբորատորիա, որտեղ երեխաները կուսումնասիրեն աստղագիտությունը եւ կմասնակցեն միջազգային աստղագիտական մրցույթներին:
4. «Hydroponic greenhouse». նպատակ ունի օգնել 44-օրյա պատերազմից հետո տուժած ֆերմերներին՝ առաջարկելով էժան եւ սննդարար անասնակերի արտադրություն:

«Այս նախաձեռնությունները նպատակ ունեն լուծել Հայաստանի առջեւ ծառացած կարեւոր խնդիրներ՝ սկսած շրջակա միջավայրի պահպանությունից մինչեւ գյուղատնտեսության զարգացում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 4470
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW