Յունիբանկն անհատ ձեռնարկատերերին եւ իրավաբանական անձանց առաջարկում է մասնագիտացված սպասարկում

09.10.2024 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ
Յունիբանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է էլ ավելի հարմարավետ սպասարկում մասնագիտացված մասնաճյուղերում:

Բանկից հայտնում են, որ այդպիսի մոտեցումն էապես արագացնում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի սպասարկման գործընթացը եւ ապահովում անհատական մոտեցում, որը նպաստում է հաճախորդների բավարարվածության մակարդակի բարձրացմանը:

Բիզնես հաճախորդները կարող են այցելել Յունիբանկի մասնագիտացված մասնաճյուղեր՝ հետեւյալ հասցեներում.

• Երեւան, Բայրոնի 1, «Բայրոն» մասնաճյուղ
• Երեւան, Կիեւյան 8, N63, «Կենտրոն» մասնաճյուղ
• Երեւան, Կոմիտասի պող. 27, 19 շենք, «Կոմիտաս» մասնաճյուղ
• Երեւան, Խորենացի 33, «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղ
• Երեւան, Սեբաստիա 141, «Մալաթիա» մասնաճյուղ

Յունիբանկի բիզնես հաճախորդներին հասանելի է ծառայությունների լայն փաթեթ, որը ներառում է հաշիվների արագ բացում, դրամական փոխանցումներ, վարկավորում, լիզինգ, բիզնես քարտի տրամադրում, ավանդներ, բրոքերային ծառայություններ եւ այլն: Որակավորված մասնագետները ձեռնարկատերերին կօգնեն ընտրել առավել հարմար ֆինանսական լուծումներ՝ հաշվի առնելով հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունները:

Բիզնես հաճախորդները կարող են նաեւ կառավարել իրենց հաշիվները, կատարել դրամական փոխանցումներ եւ վճարումներ նաեւ UNIBusiness Mobile հավելվածի միջոցով, որը հատուկ մշակվել է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար:
Դիտում՝ 5009
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW