Էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների դեպքում ՀԷՑ-ը կվճարի տույժ
09.10.2024 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սահմանել է նոր կարգավորումներ:
ՀԾԿՀ-ից հայտնում են, որ նմանատիպ կարգավորումներ սահմանվել են նաեւ խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում։
Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։
ՀԿԾՀ-ից հիշեցնում են, որ գործող էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների համաձայն՝
• բաշխողը վճարում է տույժ` էլեկտրամատակարարման պլանային, վթարային ընդհատման եւ դրա վերականգնման՝ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների խախտման դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։
• Վթարային ընդհատման դեպքերում կանոններով նախատեսված էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետների կրկնակին գերազանցելու դեպքերում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողին կվճարվի տույժ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը: Այս կարգավորումը եւս գործելու է 2025 թվականի հունվարի 1-ից։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: