Ծրագրային ապահովման ու ծրագրաապարատային լուծումների դիստրիբյուտոր MONT TECH ընկերությունը (ՀՀ ում պաշտոնական ներկայացուցիչ՝ Մոնտ ՍՊԸ) ստորագրել է պայմանագիր MBCOM Technologies-ի՝ Broadcom-ի բացառիկ գործընկերոջ հետ, որը կառավարում է վերջինիս կազմի մեջ մտնող Vmware-ի բիզնեսը Աֆրիկայում, ԱՊՀ երկրներում, Արևելյան Եվրոպայում (բացառությամբ Լեհաստանի, Չեխիայի և Սլովակիայի) և Մերձավոր Արևելքում: MONT TECH-ը, որի պորտֆելը ներառում է ավելի քան 250 վենդորների լուծումներ, դարձել է VMware by Broadcom լուծումների պաշտոնական դիստրիբյուտորը ԱՊՀ երկրներում:MONT TECH-ի գործընկերները և նրանց հաճախորդները ստանում են մուտքի հասանելիություն ինչպես VMware ողջ արտադրանքների, այնպես էլ դրանց իրականացման փորձաքննության և որակյալ տեխնիկական աջակցության նկատմամբ: Ինչպես նշել է MBCOM-ի ներկայացուցիչ, ուղղության ավագ մենեջեր Մայքլ Ուիլսոնը, MBCOM-ը երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է MONT TECH-ի հետ Broadcom/Symantec արտադրանքների գծում: «Մենք վստահ ենք, որ համատեղ ջանքերով, օգտագործելով տեխնիկական իրավասությունները, գործընկերների ցանցը և MONT TECH-ի լայն ներկայությունը տարածաշրջանում կկարողանանք լավ արդյունքների հասնել VMware արտադրանքներըը շուկայում առաջ մղելու գործում»: VMware ընկերությունը, որը հիմնադրվել է 1998 թվականին ԱՄՆ-ում, հայտնի է որպես ԾԱ առաջատար մատակարարը վիրտուալացման և ամպային հաշվողականության համար: 2023 թվականին ՏՏ ինդուստրիայի պատմության մեջ M&A խոշորագույն գործարքի արդյունքում կիսահաղորդիչների և ԾԱ մշակման համաշխարհային առաջատար Broadcom ընկերությունը ձեռք բերեց Vmware-ը 65 մլրդ դոլարով: Լուսանկարը՝ MONT TECH VMware-ի առաջատար ծրագրային արտադրանքը vSphere հարթակն է, որը վիրտուալացնում է ընկերության համակարգչային ենթակառուցվածքը այսպես կոչված վիրտուալ մեքենաների (ՎՄ) հաշվին: Հիպերվիզորը՝ VMware-ի նորարարական տեխնոլոգիան, թույլ է տալիս գործարկել մի քանի անկախ ՎՄ-ներ, որոնք աշխատում են տարբեր կամ միևնույն օպերացիոն համակարգերին զուգահեռ մեկ ֆիզիկական սերվերի վրա:VMware լուծումներն օգտագործվում են տարբեր ոլորտներում և հարմար են ինչպես խոշոր բիզնեսի, այնպես էլ ՓՄՁ-ների (Փոքր և միջին բիզնեսների) համար: «Մեզ՝ որպես ԱՊՀ-ում ԾԱ խոշորագույն դիստրիբյուտորներից մեկի համար, շատ կարևոր է ունենալ VMware լուծումներ մեր պորտֆելում, որպեսզի հնարավորություն ուենենանք բավարարել մեր գործընկերների պահանջների ավելի լայն շրջանակը», - մեկնաբանեց MONT TECH-ի գլխավոր տնօրեն Տիմոֆեյ Մոսկալևը: Tweet Դիտում՝ 1567