AMIO Visa պրեմիում քարտով ճամփորդելն այսուհետ ավելի հարմարավետ է

04.10.2024 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #AMIO Visa Platinum
Ճամփորդություններն առավել հարմարավետ դարձնելու համար Visa-ն գործարկել է Visa Airport Companion հավելվածը, որտեղ կարող եք կցել AMIO Visa Platinum, Visa Infinite կամ Visa Business Signature քարտն ու օգտվել օդանավակայանների բիզնեսի սրահների մուտքի առավելություններից։

Բանկից հայտնում են, որ հավելվածի միջոցով կարող եք բացահայտել օդանավակայանների բիզնես սրահների հատուկ ընտրանին ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ օգտվել անհատական առավելություններից, որոնք հասանելի են AMIO Visa պրեմիում քարտով։

Հավելվածում գրանցվելուց հետո պետք է գտնել օդանավակայանի նախընտրելի սրահը, որին ցանկանում եք հասանելիություն ստանալ եւ սեղմել «Walk-in»: Թվային հասանելիություն ստանալուց հետո (Membership Button) մնում է միայն ցույց տալ QR կոդը բիզնես սրահ մուտք գործելիս։

Ներբեռնել եւ գրանցվել Visa Airport Companion հավելվածում արդեն հնարավոր է, իսկ բիզնես սրահներից օգտվելու հնարավորությունը հավելվածում հասանելի կլինի հոկտեմբերի 1-ից՝ App Store, Google Play։

Նշվում է, որ հոկտեմբերի 1-ից օդանավակայանների բիզնես սրահներ մուտքը հնարավոր է միայն QR կոդի ներկայացմամբ: Հարցերի դեպքում դիմել նաեւ Visa Concierge 24/7 ծառայությանը: Գրանցման եւ ծառայությունից օգտվելու տարբերակներն այստեղ:

AMIO Visa Platinum եւ AMIO Visa Infinite քարտապաններն իրենց քարտերի բոլոր առավելություններին կարող են ծանոթանալ հետեւյալ հղումներով՝ AMIO Visa Platinum, AMIO Visa Infinite, իսկ մնացած բոլոր առաջարկներին՝ այստեղ:


Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Դիտում՝ 250
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW