«ԵԱՏՄ-ում միասնական էներգետիկ շուկայի չլուծված լինելը դանդաղեցնում է մեր երկրների տնտեսությունների աճը»

01.10.2024 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #ԵԱՏՄ #միասնական շուկա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «հայկական կողմն առաջնային նշանակություն է տալիս փոխշահավետ համագործակցությանը հավատարիմ երրորդ երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրերի կնքման շուրջ բանակցություններին»:

«Արտաքին կոնտուրի վրա փոխազդեցությունը հնարավորինս օպտիմալացնելու համար անհրաժեշտ է՝ իրականացնել երրորդ երկրների հետ առկա առեւտրային համաձայնագրերի լրացուցիչ վերլուծություն՝ դրանց թերությունները բացահայտելու եւ բարելավման ուղղությունները որոշելու նպատակով։

Պետք է մանրակրկիտ դիտարկել առեւտրի ծավալները մեծացնելու նպատակով նոր դրույթների ներդրման հնարավորությունը։ Սահմանել փոխգործակցության արդյունավետությունը գնահատելու հստակ չափանիշներ, ինչպիսիք են՝ առեւտրի մակարդակը, ներդրումների հոսքերը եւ ենթակառուցվածքների զարգացումը:

Համագործակցության արդյունքների կանոնավոր մոնիթորինգը եւ գնահատումը կնպաստեն ռազմավարությունների եւ համաձայնագրերի ժամանակին ճշգրտմանը` ապահովելով առեւտրային հարաբերությունների հուսալի եւ կայուն զարգացումը»,- Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակում միասնական էներգետիկ շուկայի ստեղծման հարցի չլուծված լինելը զգալիորեն դանդաղեցնում է «մեր երկրների տնտեսությունների աճի տեմպերը, որոնք կարող էին ավելի բարձր լինել, քան հիմա»:
Դիտում՝ 1516

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW