Բիզնեսն ուժեղացնելու և զարգացնելու համար ռազմավարական նշանակություն ունի առաջնորդների կրթությունը։ Բազմակողմանի զարգացած, ժամանակակից աշխարհի նորություններին և նորարարական գործիքներին տիրապետող, գիտելիքներն ու հմտությունները մշտապես զարգացնող ղեկավարները կարող են ընկերությունն առաջնորդել դեպի կայուն զարգացում։ Այս համոզմունքով ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ հանդես է գալիս որպես «Առաջնորդության գիտությունը» խորագրով 12-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովի գլխավոր գործընկեր։ Այն կանցկացվի հոկտեմբերի 4-ին՝ Սարդարապատում։ Համաժողովն ամեն տարի կազմակերպվում է Cascade People & Business ընկերությունը Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի աջակցությամբ։Համաժողովի գլխավոր գործընկեր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ, լինելով ոլորտի ամենահնաբնակ ընկերությունը, ձգտում է առաջնորդող լինել նորարար և թվային լուծումների կիրառման և ներդրման հարցում։ «Մենք արդեն տևական ժամանակ է՝ փորձարկում ենք արհեստական բանականության հնարավորությունները մեր բիզնեսում՝ սպասարկման, պատահարի ժամանակ մեքենային պատճառված վնասի գնահատման, փոխհատուցման տրամադրման գործընթացներում։ Առանձնահատուկ տեղ ենք հատկացնում AI-ի հնարավորությունների օգտագործմանն առողջության ապահովագրությանը վերաբերող գործընթացներում։ Օրինակ, արհեստական բանականության վրա հիմնված չաթ-բոտերն արագ բացահայտել մեր հաճախորդներին հուզող առողջական խնդիրները, նրանց համապատասխան ծառայությունների առաջարկներ ներկայացնել՝ իրենց ապահովագրական փաթեթին համապատասխան: ՃՏՊ-ի դեպքում էլ AI-ը հնարավորություն է տալիս գնահատել ավտոմեքենային պատճառված վնասն՝ առանց ապահովագրության մասնագետի միջամտության»,- նշում է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։ Մանե Մարտիրոսյանը AI-ի կիրառումը բիզնեսում օգնում է խնայել ժամանակ, ռեսուրս, միաժամանակ հավաքագրել և մշակել մեծ ծավալի տվյալներ, որոնք էլ կարևոր են վերլուծությունների, ապահովագրական ռիսկերի հաշվարկների, ծառայությունների որակի բարելավման համար։ «Մենք վստահ ենք, որ լավ առաջնորդ լինելու համար պետք է մշտապես ձեռքը պահել փոփոխությունների զարկերակին, աշխարհի լավագույն փորձը սովորել ու տեղայնացնել՝ ժամանակից հետ չմնալու համար։ Միաժամանակ, Նաիրին այն ընկերությունն է, որը երբեք հնարավորությունը բաց չի թողնում սովորելու, կրթվելու, հմտությունները կատարելագործելու համար։ Այս ամենի համատեքստում է, որ մենք այս տարի ևս համաժողովի կողքին կանգնեցինք»,- հավելում է Մանե Մարտիրոսյանը։Ակնկալիքները և նախատեսվող ծրագիրը մեկնաբանելիս միջոցառման կազմակերպիչ, Cascade People & Business ընկերության հիմնադիր, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը նշում է․ «Այս տարի մենք, կարևորելով արհեստական բանականության շուրջ տիրող խառնաշփոթը, իրականում առավել արդիական ենք համարել կենտրոնանալ մարդու ուղեղի և արհեստական բանականության սահուն և արդյունավետ աշխատանքի հիմնախնդիրների վրա, հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի ապագա առաջնորդը մեր նոր իրականությունում։ Հուսով եմ՝ շատ փակագծեր կբացենք և կբարձրաձայնենք կարևորագույն հարցեր այս բնագավառում»: Արփի Կարապետյանը Այս տարի համաժողովի շրջանակներում ելույթ կունենան համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակներ 4 երկրներից՝ Դանիայից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից և Եգիպտոսից։ Խոսնակները կկիսվեն ժամանակակից առաջնորդությանը և արհեստական բանականությանը վերաբերող իրենց մոտեցումներով, գործիքներով և նորարարական գաղափարներով։ Այս տարի հիմնական քննարկման թեման մարդու ուղեղի և արհեստական բանականության զարգացման համատեքստում առաջնորդության նոր բանաձևերի որոնումն է և դրանց արդյունավետ օգտագործումը։ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ նախորդ տարի ևս ՄՌ տարածաշրջանային համաժողովի գործընկերն էր։ Tweet Դիտում՝ 1068