«ՏաԹեւեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2024 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2024 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծը 2021 եւ 2023 թ․-ին արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգը։ Այժմ այն մրցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Աֆրիկայի ճոպանուղիների հետ:«Տաթեւեր» ճոպանուղու տնօրեն Մարիյա Բուտենկոն կոչ է անում քվեարկել՝ ընդգծելով, թե ինչ ազդեցություն կունենա հաղթանակը․ «Այն կօգնի մեզ շարունակել նպաստել տեղական համայնքի զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանը եւ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի առաջխաղացմանը»։«ՏաԹեւեր» ճոպանուղու օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է՝Անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով,Գրանցվել էլեկտրոնային փոստով,Հաստատել ստացված էլ. հաղորդագրությունը,Սեղմել Start Voting կոճակը,Ընտրել World բաժինը,Ընտրել 63-րդ տողը՝ World's Leading Cable Car Ride 2024,Քվեարկել Wings of Tatev, Armenia -ի օգտին։ Քվեարկության վերջնաժամկետը 2024 թ․-ի հոկտեմբերի 20-ն է:Այս տարի «ՏաԹեւեր» ճոպանուղին կնշի իր գործունեության 14 տարին։ 2010 թ․-ից ի վեր ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1,300,000 մարդ: Նրա շնորհիվ Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Տաթեւ։ «ՏաԹեւեր» ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում Tweet Դիտում՝ 1281