Հունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9%-ով
25.09.2024 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ /


Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2024թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 13.7%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 16.2%-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 20.4%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի 5.2%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 0.6%-ով:
Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է 2.9%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 70․9%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 2.1 անգամ, իսկ ներմուծման ծավալը՝ 86.8%-ով:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: