ՊԵԿ-ը՝ երկակի եւ ռազմական նշանակության ապրանքների պատկանելության եզրակացություն ստանալու մասին

10.09.2024 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ապրանքի ներմուծում
Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները եւ ֆիզիկական անձինք ՀՀ ներմուծվող կամ արտահանվող ապրանքների՝ երկակի եւ (կամ) ռազմական նշանակության պատկանելիության վերաբերյալ եզրակացությունը ստանում են էլեկտրոնային եղանակով:

Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է երկակի եւ (կամ) ռազմական նշանակության ապրանքների ներմուծման եւ արտահանման պարզեցված կարգը: Նոր մեխանիզմի շնորհիվ էլեկտրոնային հարթակով ներկայացված հայտերի` տվյալ ապրանքի պատկանելիության մասին նախնական ուսումնասիրությունն իրականացվում է անվճար:

Յուրաքանչյուր հայտի ուսումնասիրությունը տեւում է մինչեւ մեկ աշխատանքային օր։ Նորամուծության արդյունքում այժմ փորձաքննության ուղարկվում են միայն ավելի խորը մասնագիտական ուսումնասիրության ենթակա ապրանքները: Միաժամանակ, ապրանքի պատկանելիության մասին եզրակացությունը հայտատուին տրամադրվում է նույնպես էլեկտրոնային եղանակով, նույն հարթակի միջոցով՝ առանց հավելյալ ժամանակ եւ ռեսուրսներ ծախսելու:

Էապես դյուրացվել է երկակի եւ (կամ) ռազմական նշանակության ապրանքների ներմուծման եւ արտահանման գործընթացը: Այսպես, ապրիլի 11-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ, հայտատուների կողմից երկակի եւ (կամ) ռազմական նշանակության ապրանքների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար աշխատախմբին ներկայացված անվճար հիմունքներով ուսումնասիրվել է 4414 հայտ՝ 24 348 ապրանքատեսակի համամասնությամբ, որից ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 3817 հայտ՝ 14 871 ապրանքատեսակով, իսկ երկակի նշանակության ապրանքների մասով՝ 597 հայտ՝ 9477 ապրանքատեսակով։ Փորձաքննության է ուղարկվել ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 507 (4414 հայտի նկատմամբ՝ 11,48%) հայտ՝ 1010 ապրանքատեսակով, երկակի նշանակության ապրանքների մասով՝ 190 (597 հայտի նկատմամբ՝ 31,82%) հայտ՝ 959 ապրանքատեսակով:

Նշվում է, որ ՊԵԿ կայքում պարբերաբար հրապարակվում է երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը նոր ձեւաչափով, որում ներառված է 57 319 ռազմական եւ 12 882 երկակի նշանակության չհանդիսացող ապրանքատեսակ:

Դիտում՝ 1987
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW