Հայտնի են Ամիօ ժամանակաշրջանի 25 հաջողակները

05.09.2024 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Ամիօ ժամանակաշրջան
Ամիօ բանկն ամփոփել է մեկնարկային «Ամիօ ժամանակաշրջան» կրթական բարեգործական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ վարձավճարի 100% փոխհատուցում:

«Ամիօ ժամանակաշրջան» ծրագրի շրջանակում ԵՊՀ, ՀՊՏՀ, ԵՊՄՀ, ՀՖՀՀ, ՀՌՀ, ՀԱՊՀ , ԲՊՀ եւ ՀԱԱՀ հետաքրքրված ուսանողները մասնակցել են նախապես սահմանված 3 մրցութային փուլի, որի արդյունքում 800 դիմորդից ընտրվել է 25 լավագույն մասնակից։

Բանկում հյուրընկալել են ծրագրի հաղթողներին: Գլխամասային գրասենյակում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին բանկի ղեկավարները, հաղթողները եւ ծրագրի գործընկերները: Հանդիպման ընթացքում մասնակիցներին շնորհվել են պատվոգրեր, նրանք ծանոթացել են բանկի ղեկավարների հետ եւ բանկում աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հնարավորություններին:
 
Բանկից հայտնել են, որ ծրագիրն իրականացվում էր առաջին անգամ, «այն հիմնարար քայլ էր բանկի ԿՍՊ ռազմավարության կայացման գործում»:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1861

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW