Փաշինյան. Չկա մի բնակավայր, որ ոռոգման ու խմելու ջրի խնդիր չունենա

05.09.2024 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջուր #գյուղատնտեսություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարեւորագույն պրոբլեմներից մեկն է»:

«Ես հանձնարարական եմ տվել, որ պետք է ջրային ռեսուրսների պետական ծրագիր ունենանք: Այն պետք է որդեգրենք կամ ներդնենք, որովհետեւ, ըստ էության, հանրապետությունում չկա մի այնպիսի բնակավայր, որը ոռոգման եւ խմելու ջրի հետ կապված խնդիր չունենա»,-ասել է կառավարության նիստին ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջրային ռեսուրսների ճիշտ գեներացումը, կենտրոնացումը եւ ճիշտ բաշխումը պետք է լինի կառավարության ռազմավարական նպատակը.

«Տասնյակ հազարավոր հեկտարներով նոր այգիներ եւ գյուղատնտեսական արդյունք տվող տարածքներ պետք է ներդնենք գյուղատնտեսության ոլորտում: Սա մի խնդիր է, որն ընթացքի մեջ է»:
Դիտում՝ 1567
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW