Հաստատվել է հյութերի, կոսմետիկ միջոցների, պահածոների դրոշմավորման փորձնական ծրագիրը
05.09.2024 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ

Իրավական ակտի կիրառման դեպքում նախատեսվում է, որ հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին դրոշմապիտակների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսավարողներին:
Նախատեսվում է նաեւ ունենալ մեկ դրոշմապիտակի ձեւ ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը: Համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչեւ սպառում:
Հիմնավորման համաձայն՝ հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը, զգալիորեն նվազեցնել ստվերը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: