Գագիկ Գյուլբուդաղյանը նշանակվել է Baker Tilly-ի MEA տարածաշրջանի տնօրեն

05.09.2024 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ /
Գագիկ Գյուլբուդաղյանը նշանակվել է Baker Tilly ընկերության MEA (Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) տարածաշրջանի տնօրեն:

«MEA-ն կարեւոր տարածաշրջան է Baker Tilly ցանցի ապագա գլոբալ աճի համար: Իր նոր պաշտոնում Գագիկ Գյուլբուդաղյանը սերտորեն կհամագործակցի անդամ ընկերությունների հետ՝ խթանելու միջազգային բիզնեսի աճը եւ զարգացնելու ցանցի ծառայություններն ու հնարավորությունները տարածաշրջանում»,- ասված է Baker Tilly-ի հաղորդագրության մեջ։

«MEA տարածաշրջանը աներեւակայելի բազմազան է՝ եւ՛ տնտեսապես, եւ՛ մշակութային առումով, եւ ներառում է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մի քանիսը: Հուսոմ եմ, որ իմ ունեցած փորձը կօգնի մեր
ցանցի ընկերություններին եւ հաճախորդներին շարունակել բացահայտել այս ներուժը եւ կյանքի կոչել իրենց հավակնությունները», - ասել է Գագիկ Գյուլբուդաղյանը:

2024 թվականի փետրվարին Գագիկ Գյուլբուդաղյանը նշանակվել էր Բեյքեր Թիլլի Արմենիա-ի Խորհրդի նախագահի պաշտոնում։
Դիտում՝ 9238

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW