«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն այսօր մամուլի ասուլիսում ներկայացրել է վերջին շրջանում հաճախակի դարձած էլեկտրաէներգիայի անջատումների պատճառները եւ էլեկտրամատակարարման վերականգնման եւ վերազինման ուղղությամբ կատարվող աշխատանքները:Հոսանքազրկումների պատճառներըԿարեն Դարբինյան, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահԱռաջինը 2023 թվականի նոյեմբերին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած էլեկտրամատակարարման կարճատեւ ընդհատումն էր, որի պատճառների ուսումնասիրման համար ստեղծվեց հանձնաժողով: Հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ անջատումը տեղի էր ունեցել բարձրավոլտ ցանցերում կատարվող աշխատանենրի պատճառով: Արդյունքում հոսանքազրկվել էր հանրապետության մոտ 1/3-ը, եւ խնդիրը ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր: 2024թ. օգոստոսի 7-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ էլեկտրաէներգիան անջատվեց: Մինչեւ այդ թատրոնում մի քանի անգամ հոսանքազրկում եղել էր, մեր անձնակազմը մի քանի անգամ ստուգայցերի արդյունքում պարզել էր, որ խնդիրն իրենց բալանսում գտնվող տրանսֆորմատորի թերությամբ է պայմանավորված, ինչը մանրակրկիտ ներկայացվել էր թատրոնի համապատասխան բաժնի աշխատակիցներին: Սակայն մեր մասնագետների կարծիքը անտեսվել էր, որից հետո էլ տեղի էր ունեցել վթարը ներկայացման ժամանակ: Այնուհետեւ թատրոնի ղեկավարը նամակով դիմել է ՀԷՑ-ին՝ խնդրելով, որ ընկերությունն իր բարեգործական ծրագրի շրջանակում թատրոնի տրանսֆորմատորը փոխարինի նորով: Հաջորդ անջատումը Աբովյան քաղաքի ֆուտբոլի դաշտում էր՝ միջազգային հանդիպման ժամանակ: Խաղից երեք ամիս առաջ ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայից գրություն էինք ստացել՝ իրենց սեփականություն հանդիսացող երկու տրանսֆորմատորներից մեկի անջատման մասին։ Այս դիմումի հիման վրա տրանսֆորմատորն անջատվել էր, ինչի հետեւանքով խաղի օրն ամբողջ բեռն ընկել էր մեկ տրանսֆորմատորի վրա, որն էլ չդիմանալով ծանրաբեռնվածությանը՝ անջատվել էր: Նշված դեպքը եւս մանրամասն ուսումնասիրել է ՀԿԾՀ-ն եւ պարզել, որ անջատվել էր իրենց բալանսում գտնվող տրանսֆորմատորի բարձր լարման ապահովիչը: Մենք այստեղ պատասխանատվություն չենք կրում, իրենք են որոշում իրենց տրանսֆորմատորներն աշխատեն, թե ոչ:Պետք է ընդգծեմ, որ նման հաստատություններն ունեն իրենց սեփական էլեկտրատնտեսությունները, որոնք հիմնականում վատ վիճակում են գտնվում եւ չեն ենթարկվում համապատասխան զննումների: Հաջորդ դեպքն մի քանի օր առաջ Հայկական ԱԷԿ-ի համակարգից դուրս գալն էր, ինչի հետեւանքով հոսանքազրկվեցին Երեւանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի եւ Արմավիրի տարածաշրջանները: Դեպքը բոլորին հայտնի է, բայց ի վերջո հոսանքազրկվում են մեր բաժանորդները, այն մարդիկ, որոնց էլեկտրաէներգիայի մատակարարման պատասխանատվությունը կրում ենք մենք: Լուսանկարը՝ ՀԷՑ Անդրադառնամ ամենամեծ խնդրին՝ հուլիսի 6-ին Միջազգային էներգետիկ կորպորացիային պատկանող Երեւանի ՀԷԿ-1-ում հրդեհ էր բռնկվել: ՀԷԿ-1-ը սնուցում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի 30 % եւ Արաբկիր վարչական շրջանի 20%-ը։ Այդ ՀԷԿ-ը մեզ հետ նույնպես ոչ մի կապ չունի։ Վթարի հետեւանքները վերացվել են օգոստոսի 20-ին, եւ եթե նախկինում մեր ձեռնարկած տեխնիկական միջոցները չլինեին, ապա այդ բաժանորդները կմնային առանց էլեկտրաէներգիայի մինչեւ օգոստոսի 20-ը:էլեկտրաէներգիայի բեռնվածությունը եւ շինաշխատանքներըէլեկտրաէներգիայի բեռնվածությունը եւ ծախսերը 24 տարում Երեւանի կենտրոնում ավելացել են 8-10 անգամ։ Վերջին տարիներին Երեւանում նոր բաժանորդներից ստացվել են 68 հազար հայտեր, որոնցից 40 հազարը երեք տարվա ընթացքում միացվել են ցանցին։ 2025թ.-ին այդ թիվը կավելանա՝ հասնելով 77 հազարի։ Համեմատության համար նշեմ, որ Գյումրիում եւ Վանաձորում բաժանորդների թիվը միասին վերցված 82 հազար է։ Հոսանքազրկումների ավելացման պատճառներից մեկն էլ շինարարության ընթացքում մալուխների վնասումն է: Վթարների 34%-ը շինարարության աշխատանքների ժամանակ մեր մալուխների վնասման պատճառով է: Նման շինարարական ծավալների պայմաններում, երբ ճանապարհներ, շենքեր, ջրագծեր, գազի խողովակներ են կառուցվում, շատ դեպքերում վնասվում են մեր մալուխները, ինչի հետեւանքով նորից հոսանքազրկումներ են տեղի ունենում։Որեւէ մեկը չի ասում, որ ՀԷՑ-ում վթարներ չեն լինում, դրանք կան, եւ մենք էլ դրանց քանակից դժգոհ ենք։ Մենք բաշխիչ ցանցն ընդունել ենք 80%-ից ավելի բարոյապես ու ֆիզիկապես մաշված վիճակում, ներդրումներ չէին կատարվել 90-ականներից մինչեւ 2015թ.: Վերազինման աշխատանքներըԿարեն Հարությունյան, ՀԷՑ գլխավոր տնօրեն2016թ.-ից մինչեւ այս տարվա օգոստոսի 1-ը մեր ներդրումների ծավալը կազմել է 243 մլրդ դրամ: Սրա մեջ 81 մլրդ դրամը նոր միացումներին ուղղված միջոցներն են: Ներդրումային ծրագրերից առավել մեծ միջոցներ ներկայումս ուղղված են Երեւանի կենտրոնին: Շատ կարճ ժամանակ հետո ականատես կլինենք իրականացվող աշխատանքների ծավալին: Կարեն Հարությունյանը Լուսանկարը՝ ՀԷՑ Երեւանի կենտրոնում հուսալիության բարձրացման համար ներդրումային ծրագրի արժեքը 2024-2025 թվականների համար կազմել է 6,3 մլրդ դրամ, որով կփոխարինվեն մալուխագծերը եւ կվերակառուցվեն տրանսֆորմատորների ենթակայանները: Արդյունքում մայրաքաղաքի գերծանրաբեռնված շրջաններում կունենանք պահանջարկին համապատասխան որակով էլեկտրաէներգիայի մատակարարում: Պետք է հասկանանք, որ վերակառուցման աշխատանքներն իրենց հետ բերելու են նոր անհարմարություններ, նոր հոսանքազրկումներ, բայց միակ ճանապարհը սա է:«1-80»-ի աշխատանքըՆատալյա Սարջանյան, Հասարակայնության եւ կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետՄեկ հոսանքազրկման ժամանակ կարող են հոսանք չունենալ 30-40 հազար բաժանորդ, որոնց մեծ մասը միանգամից զանգում է 1-80: Այսօր ունենք միաժամանակյա 60 կապուղի, որը նախատեսում ենք դարձնել 100: Ամենակարեւոր մասն ավտոմատացված համակարգն է՝ եթե բաժանորդները կարողանան դրանից ավելի շատ օգտվել, ոչ թե կապ հաստատել օպերատորի հետ, շատ ավելի արդյունավետ կլինի: Նատալյա Սարջանյանը Լուսանկարը՝ ՀԷՑ Ավտոմատացված համակարգից օգտվելու համար ցանկացած բաժանորդ կարող է էլեկտրաէներգիայի անջատման դեպքում կարող է հավաքել իր բաժանորդական քարտի համարը կամ պայմանագրին կցված հեռախոսահամարը եւ ստանալ տեղեկատվություն հոսանքի անջատման մասին:Արփի Ջիլավյան Tweet Դիտում՝ 2024