Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները։ Պետական եկամուտների կոմիտեն առանձնացրել է 10 քայլ՝ ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն MyTAX բջջային հավելվածում, գեներացնեն եւ տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ 21.08.2024 | 11:09 ՊԵԿ-ը ներկայացնում է, թե ինչ պետք է իմանալ տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումների մասին Հավելվածի «Տաքսի ծառայություն» էջում հնարավորություն կա տեսնելու Ձեր կողմից գեներացված բոլոր ՀԴՄ կտրոնները։ Հաջորդ պատվերների ժամանակ անհրաժեշտ է սեղմել «Նոր կտրոն» կոճակը եւ գեներացնել կտրոնը՝ լրացնելով պահանջվող տվյալները։Քայլ առ քայլ ուղեցույցն՝ այստեղ։ Սեպտեմբերի 1-ից Հայաստանում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին եւ տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։ Tweet Դիտում՝ 1890