Աշխարհում կենտրոնական բանկերի կին ղեկավարների թիվը 2024 թվականին հասել է 29-ի՝ նախորդ տարվա 23-ից, սակայն դեռ վաղ է հայտարարել գենդերային հավասարության մասին ֆինանսական հատվածում, ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նյութերում:Frank Media-ի փոխանցմամբ՝ այն երկրների ցանկը, որտեղ կանայք այս տարի դարձել են Կենտրոնական բանկի ղեկավար, լրացրել են Բոսնիա և Հերցեգովինան ու Պապուա Նոր Գվինեան: 2023 թվականին Միշել Բալոքը դարձավ Ավստրալիայի պահուստային բանկը գլխավորող առաջին կինը։ Նաև անցած տարի կանայք ղեկավար պաշտոններ են զբաղեցրել Կամբոջայի, Վրաստանի, Մոլդովայի և Չեռնոգորիայի կենտրոնական բանկերում:Այսպիսով, կանայք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում աշխարհի կենտրոնական բանկերի 16%-ում, ինչն «ավելին է քան երբևէ», նշում է ԱՄՀ-ն՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, բարձր պաշտոններում գենդերային հավասարության ասպարեզում «պարիտետի հասնել» դեռ չի հաջողվել:Անցյալ տարի ԱՄՀ-ն իրականացրել է իր առաջին ուսումնասիրությունը կենտրոնական բանկերում գենդերային հավասարության վերաբերյալ, որը ցույց է տվել, որ Եվրոպական կենտրոնական բանկում (ԵԿԲ) և G7 երկրների նմանատիպ հաստատություններում աշխատակիցների կեսից պակասը կանայք են: Ընդ որում, նրանց միայն մեկ երրորդն է զբաղեցնում տնտեսագետի կամ մենեջերի պաշտոններ։ Սա խոսում է այն մասին, որ այս հաստատություններում գենդերային անհավասարությունը վերացնելու ջանքերը միայն մասամբ են հաջողվել:ԱՄՀ-ն նաև ներկայացրել է տվյալներ ապրիլյան գենդերային հավասարակշռության ինդեքսից, որը հրապարակվում է ամեն տարի Դրամավարկային և ֆինանսական ինստիտուտների պաշտոնական ֆորումի (OMFIF) կողմից: Կազմակերպության հաշվարկների համաձայն՝ 2023 թվականին 63 կենտրոնական բանկերի շրջանում նոր կառավարիչներ նշանակվածներից միայն 14%-ն է ընտրել այդ պաշտոնում կանանց: Իսկ նոր գլխավոր տնօրեններ նշանակած ինը առևտրային բանկերից ոչ մեկը կին չի ընտրել: Այդ բանկերում ղեկավար պաշտոններում կանանց մասնաբաժինը 18%-ից նվազել է մինչև 15%: Համաշխարհային կենսաթոշակային հիմնադրամների ղեկավարների թվում կանանց մասնաբաժինը կազմում է 28%: Tweet Դիտում՝ 1503