Noventiq Armenia-ի և Trellix-ի համագործակցությունը՝ կիբեռանվտանգության նոր փուլ
13.08.2024 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ /







«Trellix-ի հետ մեր համագործակցությունը թույլ է տվել մեզ ամուր հիմք ստեղծել մեր հաճախորդների տեղեկատվական ակտիվների պաշտպանության համար», - ընդգծել է Հարությունյանը: «Մենք հպարտ ենք, որ բերում ենք մեր փորձը և բացում ենք շուկան իրենց ոլորտների առաջատար, համաշխարհային արտադրողների համար»։
«Հայաստանյան շուկայի ներուժը հսկայական է, հատկապես աճող թվայնացման և, որպես հետևանք, կիբերանվտանգության ոլորտում աճող ռիսկերի և սպառնալիքների լույսի ներքո», - նշում է Կիդիրբեկովան,- «Մենք կիբերանվտանգության ոլորտում լուծումների մեծ պահանջարկ ենք տեսնում, և մեր համագործակցությունը թույլ է տալիս առավել արդյունավետորեն բավարարել այդ պահանջարկը։ Մենք ուրախ ենք լինել այս գործընթացի մի մասը՝ այսպիսով նպաստելով երկրի զարգացմանը և բարձրացնելով պետական կառույցների և ֆինանսական կազմակերպությունների կիբերպաշտպանությունը»:
Հարությունյանը հավելում է. «Մենք տեսնում ենք, որ տարեցտարի բարելավվում է հաճախորդների տեղեկացվածությունը կիբերռիսկերի մասին։ Ավելի ու ավելի շատ հաճախորդներ են գիտակցում թվային տվյալների կորստի հետ կապված սպառնալիքները: Ուստի այս տարի մենք իրականացրել ենք ավելի համապարփակ նախագծեր՝ ուղղված գաղտնի տվյալների պաշտպանությանը, ցանցի անվտանգության ամրապնդմանը և թիրախավորված կիբերհարձակումներին հակազդելուն»։
Սպառնալիքների վիճակագրություն
Verizon-ի «2024 Data Breach Investigations Report» հետազոտության շրջանականերում ավելի քան 50,000 կիբերմիջադեպերի վերլուծության արդյունքում բացահայտվել են հետևյալ հիմնական պատճառները.
• Խախտումների 68%-ը կապված է ոչ դիտավորյալ մարդկային գործոնի հետ, ինչպիսիք են սոցիալական ճարտարագիտությունը կամ սխալները:
• Ֆինանսների հետ առնչվող միջադեպերի 62%-ը կապված է ransomware-ի հետ, որի միջին վնասը կազմում է 46,000 ԱՄՆ դոլար մեկ խախտման համար:
• Խախտումների 15%-ը վերաբերում է երրորդ անձանց կամ մատակարարներին:
• Խախտումների 14%-ը կապված է մուտք իրականացնելու նախնական փուլում խոցելիության օգտագործման հետ, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Այս միտումներն ակտուալ են նաև Հայաստանի շուկայի համար։ Trellix-ը և Noventiq Armenia-ն, իրենց հերթին, նույնպես ընդգծում են մարդկային գործոնի հետ կապված ռիսկերը և իրենց բարձր տեխնոլոգիական արտադրանքներին և ծառայություններին զուգահեռ առաջարկում են այս խնդրի լուծմանն ուղղված գործողություններ։
«Trellix-ի հիմնական առավելություններից մեկը հաճախորդների աշխատակիցների համար նախատեսված կրթական ծրագրերն են: Մենք մշակել ենք մեթոդաբանություն, որն օգնում է նվազեցնել մարդկային սխալների հետևանքով առաջացած խոցելիությունները», — կիսվում է Կիդիրբեկովան։
Մոտեցման արդյունավետությունն իրականացվում է աշխատակիցների հիմնական գիտելիքների, ուսումնական նյութերի և վերապատրաստումների գնահատման, հետագա հարցումների և վերջնական թեստերի միջոցով, որոնք պատրաստում են աշխատակիցներին իրական սպառնալիքները ետ մղելուն:
Այս մեթոդաբանությունը ներառում է՝
• գնահատում. աշխատակիցների դասակարգում ըստ ռիսկի մակարդակի,
• ուսուցում. անհատական վերապատրաստման ծրագրեր՝ ներառյալ տեսանյութեր և գործնական վարժություններ,
• հարցում. գիտելիքների մակարդակի վերագնահատում վերապատրաստումից հետո,
• թեստ. համապարփակ թեստ՝ իրական սպառնալիքների նկատմամբ պատրաստվածությունը ստուգելու համար:
Noventiq Armenia-ն նույնպես ակտիվորեն նպաստում է կիբերսպառնալիքների և ՏՏ լուծումների վերջին միտումների մասին իրազեկմանը: «Մենք անցկացնում ենք վեբինարներ, սեմինարներ և գիտաժողովներ, որպեսզի մեր հաճախորդները տեղյակ լինեն վերջին նորամուծություններին»,- նշեց Հարությունյանը։
Վերջերս Noventiq Armenia-ի կողմից կազմակերպված InTech Armenia գիտաժողովում առաջատար փորձագետները քննարկել են ՏՏ շուկայի զարգացմանը և ՏՏ նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր: Միջոցառումը տեղի է ունեցել «Shaping the Future of Business: Harmonizing AI, Cybersecurity and Digital Advancements» խորագրի ներքո:
Կիդիրբեկովան կիսվել է համաժողովի մասին տպավորություններով. «Այս միջոցառումը հրաշալի հարթակ է դարձել գիտելիքների փոխանակման և կիբերանվտանգության ոլորտում նորագույն միտումների քննարկման համար։ Այս տարի Trellix-ը ակտիվորեն մասնակցում էր գիտաժողովին, և ես կցանկանայի ընդգծել մասնակիցների մեծ հետաքրքրությունը: Շատերը հարցեր են տվել ժամանակակից սպառնալիքների, արհեստական բանականության կիրառման հնարավորությունների և այն մասին, թե ինչպես դա կարող է հեշտացնել տեղեկատվության պաշտպանության գերատեսչությունների աշխատանքը: Կիբերանվտանգության նկատմամբ աճող հետաքրքրություն է նկատվում ոչ միայն ընկերությունների ներկայացուցիչների, այլև երիտասարդների շրջանում, ինչը վստահություն է հաղորդում մեր ուղղության հետագա բարգավաճմանը»։
Noventiq Armenia-ի և Trellix-ի համագործակցությունը մեծ նշանակություն ունի ինչպես ընկերությունների, այնպես էլ նրանց հաճախորդների համար: Հարությունյանը նշել է. «Trellix-ի հետ համատեղ աշխատանքը թույլ է տալիս մեր հաճախորդներին առաջարկել լավագույն լուծումներն ու ծառայությունները՝ նրանց տեղեկատվական ակտիվները պաշտպանելու համար»:
Հաջողված նախագիծերից մեկը առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի համար վերջերս ներդրված Trellix DLP լուծումն է: «Trellix DLP լուծումը վերահսկում և վերլուծում է տվյալների հասանելիության բոլոր կետերը՝ կանխելով արտահոսքերը», - կիսում է Հարությունյանը։ «Կիբերանվտանգության այլ համակարգերի հետ ինտեգրումն ապահովում է տվյալների փոխանցման և հասանելիության վերահսկողություն»:
Այս նախագիծը ֆինանսական հաստատությանը հնարավորություն է տվել կարճ ժամանակահատվածում բարելավել կիբերանվտանգության մակարդակը, կրճատել միջադեպերի հետևանքները վերացնելու ծախսերը և բարելավել կանոնակարգային համապատասխանությունը:
Noventiq Armenia-ի և Trellix-ի երկարաժամկետ համագործակցությունը շոշափելի արդյունքներ է տալիս՝ ապահովելով տեղեկատվական ակտիվների հուսալի պաշտպանությունը և կազմակերպություններում ստեղծելով կիբերանվտանգության մշակույթ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: