Ներկայացվել են «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի արդյունքները

12.08.2024 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀԲ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ Համաշխարհային բանկի միջեւ տեղի են ունեցել համատեղ քննարկումներ։

Հանդիպումները վերաբերել են Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող, «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում ներդրվող KPI համակարգի ներդրման աշխատանքներին, ինչպես նաեւ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող այլ աշխատանքներին ու ծրագրերի արդյունքներին։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ եւ Համաշխարհային Բանկի ներկայացուցիչները։

«ՊԵԿ ռազմավարական ծրագրերի իրականացման գործում Համաշխարհային Բանկը ոչ միայն ֆինանսավորում եւ տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, այլեւ աջակցում է համակարգերի ներդրմանը` ապահովելով տարբեր երկրներից ներգրավվող մասնագիտական խմբերի մասնակցությամբ միջազգային լավագույն փորձի կիրառումը»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

ՀԲ հարկային եւ մաքսային ծրագրերի համակարգող Անահիտ Բասենցյանը կարեւորել է Պետական եկամուտների կոմիտեի համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու արձանագրված արդյունքները։ Նա նշել է, որ վերջին երկու տարիները բավականին ծանրաբեռնված էին հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխումների առումով՝ Համաշխարհային Բանկի ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ ՊԵԿ–ը պատրաստակամ է եղել խորհրդատվության արդյունքների կիրառելիության եւ շարունակականության ապահովման հարցում:

Միջոցառմանը ներկայացվել են Համաշխարհային Բանկի կողմից իրականացված «Հարկային եւ մաքսային վարչարարության արդիականացման» ծրագրի, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Առեւտրի դյուրացման» ծրագրի, Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի արդյունքները, ինչպես նաեւ ընթացիկ այլ աշխատանքները, մասնավորապես, միասնական հաշիվների, պետական տուրքի հաշվառման ավտոմատացման եւ դրոշմանիշային վճարի հաշվառման ավտոմատացման ուղղությամբ աշխատանքներն ու արդյունքները։ Քննարկվել են նաեւ ծրագրերի շրջանակում հարկ վճարողների եւ ԱՏԳ մասնակիցների շրջանում իրականացված հարցումների արդյունքները:

«Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրը կավարտվի 2025 թ. մարտին: Ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված են մաքսային գործընթացների բարելավմանը, ՊԵԿ կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մաքսային վարչարարության նկատմամբ բիզնեսի վերաբերմունքի գնահատմանը:
Դիտում՝ 2163
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW