Վերջերս զեղծարարներն այնքան շատ են փորձում հասնել Ձեր փողերին, որ գրեթե կատարյալ ձեւով կրկնօրինակում են Idram&IDBank-ին: Նրանք վերցնում են ընկերությունների բրենդային գույները, տարբերանշանները ու սկսում գրել Ձեզ, համոզել, որ ինչ-որ բան եք շահել, ինչ-որ պարգեւատրում ունեք: Ամենակարեւորը՝ այդ «երանելի» վիճակից Ձեզ բաժանում է ընդամենը մի քանի տվյալ գրել-չգրելը։Նրանք ցանկանում են հավելվածի Ձեր գաղտնաբառը, հեռախոսահամարին եկած կոդը, գուցե անձնագրային տվյալներ ուզեն: Դուք էլ տալիս եք, ու զեղծարարները «պատահաբար» հասանելիություն են ստանում Ձեր գրպանին։ Idram&IDBank-ը ներկայացնում են մի քանի պարզ կանոն, որպեսզի չխաբվեք զեղծարարերի կողմից։«Օրինակ՝ ակնհայտ է, չէ՞, որ սա մենք չենք։ Ախր սա տելեգրամյան ալիք էլ չէ, ընդամենը օգտահաշիվ է, անգամ երեւում է, թե օգտատերը երբ է վերջին անգամ եղել առցանց։ Կամ, օրինակ, մենք քեզ ե՞րբ ենք ուղարկել կասկածելի հղումներ ու խնդրել լրացնել գաղտնի տվյալներ։ Կամ մենք ե՞րբ ենք այսպիսի անգրագետ տեքստ գրել, սա երեւի սովորական Google Translate է, Իդրամից կամ IDBank-ից այսպիսի անհասկանալի հաղորդագրություն երբեք չես ստանա։ Բացի այդ, գիտես, որ մեր դոմեյնը idram.am-ն է, ու անկախ նրանից՝ հղման մեջ քանի անգամ կգրեն idram անունը, եթե դոմեյնը սխալ է, ապա դա հաստատ մենք չենք։ Չխաբվե՛ս։Հաջորդ օրինակն ենք ցույց տալիս։ Ախր այստեղ անգամ Idram&IDBank հավելվածի տեսքն է հին, մենք մեր հավելվածը վաղուց ռեդիզայն ենք արել։ Կամ, օրինակ, էջի անունը քեզ տարօրինակ չի՞ թվում։ Ինչո՞ւ պիտի մենք քեզ հետ փորձենք կապի դուրս գալ կեղծ անվան տակ կամ ինչո՞ւ պիտի քեզ գումար խոստանանք տեսանյութ դիտելու դիմաց։ Մենք մեր հաճախորդներին գործ չենք հանձնարարում ու նրանց չենք շահագործում։ Նույնը՝ այստեղ։ Կեղծ անուն, կասկածելի հայտարարություն, տարօրինակ ու խառը հղում, ու պահանջներ՝ լրացնելու գաղտնի տվյալներդ։ Մենք չենք, չխաբվե՛ս։Դե մեր մշտական խորհուրդներն էլ, իհարկե, ուժի մեջ են․ ոչ ոքի չես տրամադրում քո քարտի CVV կոդը, PIN-կոդը, հեռախոսիդ ուղարկված SMS-ի մեջ պարունակվող միանգամյա կոդը, հավելվածիդ մուտքանունն ու գաղտնաբառը, PIN-ը։ Քո փողերը քեզ համար են, դրանք քեզնից լավ ոչ ոք չի կարող ծախսել, ուրեմն՝ քեզ պահիր քո գաղտնի անձնական տեղեկատվությունն ու մնա ապահով»,- ասված է ընկերությունների հաղորդագրությունում:Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2000