Evocabank-ի «Կիեւյան» մասնաճյուղը գործում է նոր հասցեով

29.07.2024 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #«Կիեւյան» մասնաճյուղ
Բացվել է Evocabank-ի նոր, թրենդային եւ գերժամանակակից լուծումներով «Կիեւյան» մասնաճյուղը: Այն կգործի Կիեւյան 11ա հասցեում։

Այսուհետ Evocabank-ի հաճախորդները կսպասարկվեն «Կիեւյան» մասնաճյուղի ընդարձակ, հարմարավետ եւ նորագույն տեխնիկայով հագեցած սրահում։

Բանկի աշխատակիցները հաճախորդներին կմատուցեն բանկային բոլոր ծառայությունները՝ Evoca քարտերի բացում եւ տրամադրում, բանկային փոխանցումների իրականացում, վարկերի տրամադրում եւ այլն:

Հաճախորդների ժամանակը խնայելու համար մասնաճյուղում տեղադրված են վճարային տերմինալ եւ արտարժույթի փոխանակման տերմինալ:

Բանկից հայտնել են, որ հաճախորդները հնարավորություն կունենան կատարել մի շարք բանկային գործարքներ՝ առանց աշխատակցին մոտենալու եւ հերթերում ժամանակ կորցնելու։

«Կիեւյան» մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝

•    Երկուշաբթիից ուրբաթ՝ 09։30-17։00
•    Շաբաթ օրերին՝ 10։00-14։00
Դիտում՝ 3222

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW