Ճգնաժամը չի ազդի ՀՀ-ում “Գազպրոմբանկի” ծրագրերի վրա
26.12.2008 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային ճգնաժամը չի ազդի Հայաստանում “Գազպրոմբանկի” ներդրումային ծրագրերի վրա, այսօր Երեւանում ասել է “Առէկսիմբանկի” գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Արմեն Խանդքարյանը նշել է, որ թեեւ համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա անխուսափելի է եւ արդեն իրեն զգացնել է տալիս, երկրի բանկային հատվածը կարողացել է խուսափել դրանից իր բարձր իրացվելիության եւ համաշխարհային ֆինանսական շուկաներին ինտեգրված չլինելու շնորհիվ:
“Առէկսիմբանկի” սեփականատիրոջ` “Գազպրոմբանկի” 2009 թվականի ծրագրերը մնում են ուժի մեջ. բանկը նախատեսում է ՀՀ-ում մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնել”,- ասել է Արմեն Խանդկարյանը:
“Առէկսիմբանկի” ֆինանսական տնօրեն Տիգրան Գալստյանը տեղեկացրել է, որ “Առէկսիմբանկի” ակտիվները տարեսկզբի համեմատ ավելացել են 12 մլրդ դրամով` կազմելով 33 մլրդ դրամ, ներգրավված միջոցներն ավելացել են 20 մլրդ դրամով (աճը` 25%), իսկ բանկի վարկային ներդրումները տարեվերջին կազմել են 19.5 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 80%-ով:
“Բանկի ընդհանուր կապիտալը մեկ տարվա ընթացքում ավելացել է 6 մլրդ դրամով` կազմելով 9.5 մլրդ դրամ, իսկ տարեկան շահույթը մինչեւ հարկումը ակնկալվում է 430-450 մլն դրամի մակարդակում”,- ասել է Տիգրան Գալստյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: