Euromoney. Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով

23.07.2024 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Euromoney #Ակբա բանկ
Բրիտանական աշխարհահռչակ Euromoney ֆինանսական պարբերականը ESG (բնապահպանական, սոցիալական եւ կառավարում) չափանիշների շրջանակում Ակբա բանկին ճանաչել է Հայաստանի «Լավագույն ESG-Բանկ» (Armenia's Best Bank for ESG):

Ակբա բանկը Euromoney-ի կողմից ESG չափանիշներով Հայաստանում ճանաչվել է լավագույնը՝ հաշվի առնելով ESG շրջանակում բանկի վարկային պորտֆելի կայուն աճն ու վերջինիս աճող մասնաբաժինը, բանկում եւ հասարակության շրջանում համապատասխան կրթական ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ բանկի ռազմավարության մեջ ESG քաղաքականության զարգացումը։

Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը՝ Ակբան մշակել եւ շուտով ներդնելու է «կանաչ» վարկերի տրամադրման սեփական ընթացակարգերը, որոնց միջոցով սահմանվելու են «կանաչ» վարկերի չափանիշները, CO2-ի արտանետման հաշվարկման մեխանիզմները։

«Ակբա բանկն արդեն մշակել է նաեւ «կանաչ» պարտատոմսերի համակարգ (Green Bond Framework), ինչը թույլ է տալու ներգրավվող միջոցներն ուղղել միայն «կանաչ» նախագծերի ֆինանսավորմանը։

Բացի այս, Ակբան կթողարկի նաեւ Կայուն զարգացման հաշվետվություն (Sustainability report)՝ ներկայացնելով բանկի գործունեության ազդեցությունը սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական ոլորտներում։

Գործունեության ամբողջ ընթացքում Ակբան զգալի ուշադրության է արժանացրել բանկում կառավարչական արդյունավետ մոտեցումների եւ քաղաքականությունների մշակմանը, ինչպես նաեւ մշտապես մասնակցել եւ աջակցել է Հայաստանի սոցիալական եւ բնապահպանական միջավայրերի զարգացմանը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Նշվում է, որ Ակբա բանկն իր գործունեության սկզբից զգալի ուշադրություն է դարձրել նաեւ համայնքների համաչափ զարգացմանը. բանկի 65 մասնաճյուղից 44-ը գտնվում է մարզերում։ Մարզերում բաժին է հասնում բանկի վարկային պորտֆելի շուրջ 50%-ը։

Բացի այս, բանկն ակտիվորեն մասնակցել եւ մասնակցում է Հայաստանում Կայուն զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրերի իրականացմանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 1843
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW