Զարգացող տեխնոլոգիական ժամանակաշրջանում ֆրիլանս մասնագետների համար չկան արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցելու եւ այլ երկրներից եկամուտ ստանալու խոչընդոտներ: Այս համատեքստում Payoneer-ը դարձել է անփոխարինելի գործիք բոլոր նրանց համար, ովքեր, աշխատելով միջազգային շուկայում, նախընտրում են եկամտի ստացման անվտանգ, պարզ ու ճկուն լուծումներ:Կոնվերս Բանկն առաջարկում է միանալ Payoneer համակարգին եւ վայելել արտերկրից եկամտի ստացման ողջ հարմարավետությունը մեկ հարթակում՝ Converse Mobile-ում: Payoneer-ը Converse Mobile-ում էPayoneer փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը.• Գործող Payoneer-ի հաշիվը/քարտը կցել Converse Mobile հավելվածին• Եթե չունեք Payoneer հաշիվ եւ Կոնվերս Բանկի հաճախորդ եք, ապա կարող եք Payoneer հաշիվ ստեղծել Converse Mobile հավելվածով,• Եթե Կոնվերս Բանկի հաճախորդ չեք, ապա կարող եք ներբեռնել Converse Mobile հավելվածը, րոպեների ընթացքում անցնել կենսաչափական նույնականացում եւ հավելվածին կցել գործող Payoneer-ի հաշիվը/քարտը կամ բացել նորը,• Payoneer հաշվում առկա միջոցները փոխանցել Կոնվերս Բանկի Ձեր հաշվեհամարին,• ԱրՔա համակարգի բոլոր բանկոմատներից անվճար կանխիկացնել գումարը, եթե բաժանորդագրված եք C360 փաթեթներից որեւէ մեկին:Converse Mobile-ում Payoneer-ի ակտիվացումից մինչեւ փոխանցված գումարի հասանելիություն մի քանի հպում ու մի քանի վայրկյան է: ԱՄՆ դոլարով եւ Եվրոյով ստացված գումարները Ձեզ հասանելի կդառնան շատ արագ: Իսկ փոխանցումների անվտանգությունը կապահովվի Payoneer-ի, ինչպես նաեւ Կոնվերս Բանկի կողմից: Բանկում ներդրված «Վստահելի սարք» համակարգի շնորհիվ Converse Mobile մուտքը հնարավոր է միայն բանկում նույնականացված Ձեր սմարթֆոնից:Converse Mobile-ում Payoneer-ի ակտիվացումը ստեղծում է հավելյալ հնարավորություններConverse Mobile-ում Payoneer-ն ակտիվացնելուց հետո Դուք կմոռանաք PayPal համակարգից գումարի կանխիկացման բարդությունների մասին եւ արագ հասանելիություն կստանաք Ձեր ֆինանսներին՝ ընդամենը PayPal-ից փոխանցելով Ձեր Payoneer հաշվին:Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 010-511-211 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2057