$2 մլն դրամաշնորհ՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման համար

18.07.2024 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԶԲ #Հայաստան #դրամաշնորհ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) $2 միլիոն դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին. համապատասխան որոշումը հավանության է արժանացել կառավարության նիստում:

Նշվում է, որ համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանում պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի ներդրումը բաղկացած է 3 փուլից՝ առանձին հանրային հատվածի կազմակերպությունների մակարդակում համակարգի ներդրում, նախարարությունների մակարդակով միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում եւ պետության մակարդակով համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում։
Դիտում՝ 2150

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW