IDBank-ը եւ Idram-ը 4 101 050 դրամ են փոխանցել են «Հզոր Միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարին «Մի դրամի ուժի» հունիսի ծրագրի շրջանակում։ «Հորիզոն» ճամբարին փոխանցվել է 2 046 161 դրամ, իսկ մնացած 2 000 000 դրամը idcoin-ի տեսքով փոխանցվել է «Հզոր Մտքի» շահառու 75 երեխաների ծնողներին եւ ջոկատավարներին։ «Մենք լիահույս ենք, որ այսպիսով աջակցում ենք ոչ միայն ճամբարի ընթացքում լրացուցիչ գիտելիքների ձեռքբերմանը, այլեւ հնարավորություն ենք տալիս idcoin-ներով ձեռք բերել անհրաժեշտ գրականություն հետագա զարգացման համար», - ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն Impact Hub Armenia-ն է՝ Social Impact Award ծրագրով, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին բացահայտել սոցիալական ձեռնարկատիրության աշխարհը եւ կատարել առաջին քայլերն այդ ոլորտում։ «Մի դրամի ուժն» այս ամիս աջակցում է մի շատ կարեւոր ու նախադրյալներ ստեղծող ծրագրի, որի արդյունքում Հայաստանի գրեթե բոլոր մարզերից եւ Երեւանից մի քանի տասնյակ երիտասարդներ ոչ միայն սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կարեւոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք կբերեն, այլ նաեւ կստանան նշանակալի աջակցություն՝ դրանք զարգացնելու եւ կյանքի կոչելու համար։ Մեր երիտասարդության ապագային ուղղված ցանկացած նախաձեռնություն միայն ոգեւորում է մեզ, հատկապես երբ այն միտված է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացմանը», - նշում է Տաթեւիկ Վարդեւանյանը։ «Սոցիալական ձեռնարկատիրությունը սոցիալական խնդիրներ լուծելու կայուն մեխանիզմ է, իսկ երիտասարդների ներգրավումը սոցիալական ձեռնարկատիրության մեջ` երաշխիքը ոլորտում նորարարության ապահովման։ Ուրախ ենք տեսնել, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Հայաստանում կարեւորվում է սոցիալական ձեռներեցության ոլորտը», - նշում է Impact Hub Armenia-ի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը։Կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի եւ Բանկի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն «Մի դրամի ուժին»։ Իդրամ QR-ով կարող եք վճարել արդեն ավելի քան 21 500 վաճառակետերում: Tweet Դիտում՝ 9740