Գյուղոլորտի ապահովագրության փորձնական ծրագրում փոփոխություններ կարվեն
04.07.2024 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.primeminister.am/

Ըստ հիմնավորման՝ 2024 թ. պետբյուջեով ծրագրի իրականացման համար ֆինանսավորման չափը սահմանվել է 1,521,688 հազար դրամ, որը հավասարապես բաժանվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորում և արտաքին միջոցներ (KfW)-ի միջև` յուրաքանչյուրը՝ 760,844.1 հազար դրամ։
Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2024 թ. գյուղատնտեսական տարվա համար համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 22 մլն դրամ: Ապահովագրավճարի սուբսիդավորման համար կպահանջվի շուրջ 11 մլն դրամ, որը պետք է վճարվի ՀՀ կառավարության և KfW-ի միջոցների հաշվին (յուրաքանչյուրը՝ 5.5 մլն դրամ) համամասնությամբ՝ 2024 թ. երրորդ եռամսյակում։ Ապահովագրված ընդհանուր մակերեսը՝ 247 հա։
ՀՀ կառավարության կողմից ապահովագրական ընկերություններին փոխհատուցման համար պահանջվող գումարի մասով ակնկալվում է, որ 2024 թ. ՀՀ կառավարության միջոցների հաշվին փոխհատուցման ենթակա գումարը կկազմի շուրջ 200 մլն դրամ: Նշված գումարը կպահանջվի 2024 թ. 4-րդ եռամսյակում։
«Որոշման ընդունումը կխթանի ծրագրի շրջանակում ապահովագրական ընկերությունների մասնակցությունը և կնպաստի 2024 թվականի ծրագրի անխափան իրականացմանը», - հայտնել են կառավարությունից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: