Հայաստանի Կենտրոնական բանկը հայտնում է, որ «թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման նպատակով փոփոխություններ է իրականացրել ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների հրապարակման գործընթացում»: Մասնավորապես՝ 2024 թվականի հուլիսի 1-ից հետո ֆինանսական կազմակերպությունների կողմից թույլ տրված խախտումների համար Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի կողմից ֆինանսական կազմակերպության եւ (կամ) նրա ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ հրապարակվելու է հետեւյալ տեղեկատվությունը՝1. խախտման հակիրճ նկարագրությունը,2.խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցի հանրամատչելի նկարագրությունը,3.պատասխանատվության միջոցի կիրառման որոշման օրվա դրությամբ խախտումը վերացված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը,4. կիրառված որոշումների դատական կարգով բողոքարկված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը:Հստակեցվել են նաեւ հրապարակումը հետաձգելու հիմքերը. հրապարակումը կարող է հետաձգվել, եթե առկա է հետեւյալ հանգամանքներից մեկը`ա. հրապարակումը կարող է վտանգել ՀՀ ֆինանսական համակարգի, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունների, շուկաների եւ ենթակառուցվածքների կայունությունը,բ. հրապարակումը կարող է անհամաչափ վնաս պատճառել խախտում թույլ տված ֆինանսական կազմակերպությանը (կազմակերպություններին) կամ վարչական վարույթում ներառված անձին (անձանց),գ. հրապարակումը կարող է վտանգել հանրային շահը:Պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվելու է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում՝ որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո չորս աշխատանքային օրվա ընթացքում։Պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետեւյալ հղումով՝ https://www.cba.am/am/SitePages/fscpunishments.aspx: Tweet Դիտում՝ 1663