ՀԲ-ն հաստատել է $110 մլն վարկը՝ ՀՀ առողջապահական ծածկույթի ծրագրի համար
01.07.2024 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ twimg.com

Այս գործառնությունը նպատակ ունի բարելավել առողջության առաջնային պահպանման օղակի որակը, ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ ողջ երկրում եւ բարելավել պետական ծախսերի արդյունավետությունը առողջապահության ոլորտում, հաղորդում են ՀԲ երեւանյան գրասենյակից:
Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրի (2021-2026 թթ.) իրականացմանը եւ «Առողջապահության համակարգի զարգացման ռազմավարության» մաս է հանդիսանում:
«Հայաստանում մասնավոր առողջապահական բարձր ծախսերն եզակի են աշխարհում եւ բացասաբար են անդրադառնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վրա։ Ընթացիկ բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել ավելի լավ ֆինանսական եւ կարգավորող խթաններ որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Ընդգրկուն բարեփոխումները կարող են հիմնովին փոխել Հայաստանի բնակչության շրջանում հիվանդությունների օրինաչափությունները, եւ առողջապահությունն ավելի մատչելի դարձնել բնակչության համար», - նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:
Հաստատված գործառնությունը կօգտագործի «արդյունքահենք ծրագիր» ֆինանսավորման գործիքը, որն ուղղակիորեն կապում է միջոցների բաշխումը ծրագրի կոնկրետ արդյունքների գրանցման հետ։ Այն կաջակցի երկրի առողջապահական ոլորտի հավակնոտ բարեփոխումներին, ներառյալ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը։ Ի լրումն առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների, բարեփոխումների նպատակն է բարձրացնել առողջապահության ոլորտի պետական ծախսերի արդյունավետությունը, օրինակ՝ պետության կողմից ֆինանսավորվող հիմնական դեղերի գնագոյացման այնպիսի մեխանիզմի կիրառում, որը հիմնված կլինի միջազգային գների համեմատությունների վրա։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: