«Դրամ 30-30»․ IDBank-ն ու Կենտրոնական բանկն ամփոփում են նախագիծը

27.06.2024 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Դրամ 30-30» #IDBank #ԿԲ

IDBank-ն ու Կենտրոնական բանկն ամփոփում են «Դրամ 30-30» նախագիծը։ Նախագծի նպատակն էր սահմանամերձ գյուղերի բնակիչների ֆինանսական բարեկեցությունը բարձրացնել՝ ստեղծելով անհրաժեշտ նախապայմանները ֆինանսական գործարքների հարմարավետ եւ առավել սահուն կիրառման համար։

IDBank-ից հայտնել են, որ մասնավորապես՝ նախագծի թիրախում էին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղը եւ Տավուշի մարզի Արծվաբերդ, Այգեհովիտ, Աչաջուր գյուղերը։ Նախագիծը հնարավորություն է ընձեռել նշված գյուղերի բնակիչներին օգտվել թվային ծառայություններից եւ ստանալ անձնական ֆինանսները կառավարելու հմտություններ անմիջապես IDBank-ի եւ Կենտրոնական բանկի թիմի ներկայացուցիչներից։

Նշվում է, որ IDBank-ը նախագծի մասնակիցներին նվիրել էր անվճար բանկային քարտեր՝ փոխանցելով սիմվոլիկ գումար, որպեսզի նրանք արագ ու պրակտիկ տարբերակով սովորեին անհպում ու անկանխիկ վճարումներ կատարել։ Բացի այդ, մասնակիցներին հանձնվել էին ուղեցույցներ Idram&IDBank հավելվածից օգտվելու կանոններով, ինչն իր հերթին նպաստել է նրանց արագ ուսուցմանն ու թվային գործիքների արդյունավետ գործածմանը առօրյայում։

IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ բանկի համար արդյունքն ավելի քան գոհացուցիչ է։ «Փոքր քայլերով, բայց մեծ առաջընթաց կա՝ գյուղի 30 բնակիչ արդեն կարողանում է հեշտ ու արագ օգտվել Idram&IDBank հավելվածից ու կատարել բոլոր ֆինանսական գործարքներն անհպում, առանց տնից դուրս գալու, եւ, որ ամենակարեւորն է, անվտանգ կերպով», - ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։



«Դուք եւս կարող եք կատարել Ձեր բոլոր ֆինանսական գործարքներն Idram&IDBank հավելվածով՝ միաժամանակ դառնալով բարեգործ, քանի որ յուրաքանչյուր վճարումից Idram-ն ու IDBank-ը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 2204
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW