Եթե Ադրբեջանը ցանկանա միանալ ԵԱԶԲ-ին, նրա հայտը «հաճույքով» կդիտարկվի

27.06.2024 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ /
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովն ասել է, որ «եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի միանալ Եվրասիական զարգացման բանկին (ԵԱԶԲ), նրա հայտը հաճույքով կդիտարկվի»։

«Ադրբեջանը գտնվում է այն տարածաշրջանում, որտեղ մենք ծավալում ենք մեր հիմնական գործունեությունը։ Ուստի, եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի միանալ բանկին, մենք ուրախ կլինենք դիտարկել նման առաջարկը։ Եվ վստահ եմ, որ արագ որոշում կկայացնենք»,- ասել է Պոդգուզովը։

Նա նշել է, որ Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ եւ վստահություն է հայտնել, որ այդ երկրները կաջակցեն Բաքվի հայտին։

«Եթե նման առաջարկ լինի, մենք պատրաստ ենք Ադրբեջանին դարձնել ԵԱԶԲ-ի բաժնետեր»,- հավելել է Պոդգուզովը։
Դիտում՝ 6502

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW