Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կարծում է, որ Բուլղարիան եւ Ռումինիան դեռ չեն համապատասխանում եվրոյի ներդրման չափանիշներին՝ բարձր գնաճի եւ փողերի լվացման դեմ պայքարի ոչ բավարար միջոցների պատճառով։Frank Media-ի փոխանցմամբ`այս մասին ասված է ԵԿԲ-ի «Մերձեցման զեկույցում», որը գնահատում է եվրոպական միասնական արժույթին անցնելու երկրների պատրաստակամությունը եւ հրապարակվում է երկու տարին մեկ անգամ։«2022 թվականից ի վեր Եվրամիության երկրները, որոնք եվրոգոտու անդամներ չեն հանդիսանում, սահմանափակ առաջընթաց են գրանցել եվրոգոտու հետ տնտեսական մերձեցման ուղղությամբ: Դա հիմնականում պայմանավորված է ծանր տնտեսական պայմաններով»,- ասված է զեկույցում։ԵԿԲ-ն գնահատել է վեց երկրների՝ Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չեխիայի, Հունգարիայի եւ Շվեդիայի միասնական արժույթի տարածքին միանալու պատրաստության աստիճանը։ Դրանք բոլորը գերազանցել են 3,3% գնաճի թույլատրելի մակարդակը (Բուլղարիայում այն եղել է 5,1% տարվա կտրվածքով, Ռումինիայում՝ 7,6%)։ Բացի այդ, նրանք բոլորը (բացառությամբ Շվեդիայի) խախտել են ԵՄ ֆիսկալ կանոնները։ ԵԿԲ-ն նաեւ հայտարարել է, որ Սոֆիան դեռ աշխատում է մի շարք պարտավորություններ իրականացնելու ուղղությամբ, ներառյալ՝ «փողերի լվացման դեմ պայքարի շրջանակն ուժեղացնելը», եւ մտահոգություն է հայտնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որը թույլ է տալիս նախագահին նշանակել Բուլղարիայի Կենտրոնական բանկի կառավարիչին կամ փոխկառավարիչին ժամանակավոր վարչապետ:Թվարկված երկրներից եվրոյին միանալու ամենաշատ ցանկացողը Բուլղարիան է, որը ծրագրում էր դա անել 2025 թվականի հունվարի 1-ից, ինչպես նաեւ Ռումինիան, որը նպատակ էր դրել միանալ եվրոյին մինչեւ 2029 թվականը։ Երկու երկրներն էլ նպատակ ունեն գնալ Խորվաթիայի հետքերով՝ դառնալով 20-րդ երկիրը, որը եվրոն ընդունեց 2023 թվականի սկզբին։Բուլղարիան բազմաթիվ քայլեր է ձեռնարկել եվրոգոտու անդամ դառնալու համար. տարիներ շարունակ այն կապել է իր լեւը եվրոպական արժույթի հետ, թույլ է տվել իր խոշորագույն բանկերին լինել ԵԿԲ-ի վերահսկողության տակ եւ պահպանել է պարտքի եւ բյուջեի պակասուրդի համեմատաբար ցածր մակարդակը, նշում է Financial Times-ը: Ըստ պարբերականի՝ Բուլղարիային հաջողվել է համոզել ԵԿԲ-ին վերագնահատել եվրոյի գոտուն միանալու երկրի պատրաստության աստիճանը՝ չսպասելով մերձեցման հաջորդ զեկույցի հրապարակմանը։ Tweet Դիտում՝ 1489