Արտասահմանից դրամական փոխանցումների ծավալով առաջատարը Հնդկաստանն է
26.06.2024 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի (ՀԲ) տվյալները, երկրորդ ֆինանսական տարին անընդմեջ հարավասիական այդ հանրապետությունը գերազանցում է 100 միլիարդ դոլարի շեմը և այս ցուցանիշով առաջատարն է աշխարհում:
Ըստ ՀԲ զեկույցի՝ Հնկաստանին հաջորդում են Մեքսիկան ($67 միլիարդ), Չինաստանը ($50 միլիարդ), Ֆիլիպինները ($40 միլիարդ) և Եգիպտոսը ($24 միլիարդ):
Հնդկական սփյուռքի համախառն դրամական փոխանցումները, որոնք արտացոլված են մասնավոր տրանսֆերտներում և բյուջեում, գրեթե 2 անգամ ավելին են նույն ժամանակահատվածում Հնդկաստանի զուտ օտարերկրյա ուղղակի և պորտֆելային ներդրումներից՝ $54 միլիարդ: Միացյալ Նահանգները շարունակում է մնալ հնդիկներից իրենց հայրենիք դրամական փոխանցումների ամենամեծ աղբյուրը: Դրանք կազմել են տրանսֆերտների ընդհանուր գումարի 23%-ը։
Հնդկաստանի պահուստային բանկի (Կենտրոնական բանկ) տվյալներով՝ հանրապետությունը 20 տարվա ընթացքում եղել է իր սփյուռքից փողերի ամենամեծ ստացողը։ Դա մեծապես պայմանավորված է հնդիկ ՏՏ մասնագետների տեղափոխմամբ ամերիկյան մայրցամաքի հյուսիս և եվրոպական երկրներ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: