Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ

25.06.2024 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ Բանկ #Հայաստանում ֆրանսիական համալսարան
Ամիօ Բանկն իր կրթական բարեգործական ծրագրի շրջանակում ստորագրել է համագործակցության հուշագիր Հայաստանի ֆրանսիական համալսարանի հետ:

«Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրն Ամիօ Բանկի սոցիալական պատասխանատվության նախագիծն է, որի շրջանակում մինչեւ 25 ուսանող կստանա վարձավճար համալսարանական մեկ ուսումնական տարվա համար:

«Բանկն այս կրթական բարեգործական ծրագրի միջոցով փորձում է խրախուսել բարձր առաջադիմությունը, ինչպես նաեւ ցանկանում է իր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանում կրթության զարգացման մեջ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրին մասնակցելու եւ մանրամասներին ծանոթանալու համար այցելել նախագծի կայք:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է հունիսի 29-ը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 1621

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW