Տնտեսագիտական համալսարանի երկու կրթական ծրագիր միջազգային հավատարմագրում է ստացել

21.06.2024 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսագիտական համալսարան #ACCA
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառում եւ հարկում (ըստ ոլորտի)» բակալավրական եւ «Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)» մագիստրոսական կրթական ծրագրերը Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) կողմից ստացել են միջազգային հավատարմագրում։

ACCA-ն համաշխարհային ճանաչում ունեցող մասնագիտական հաշվապահական կառույց է, որն ամբողջ աշխարհում տրամադրում է միջազգային որակավորում եւ ապահովում առաջադեմ ստանդարտներ հաշվապահության ոլորտում: ACCA-ն ներկայում մոտ 170 երկրում միավորում է հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտի 780 000 մասնագետի:

ՀՊՏՀ-ից հայտնել են, որ նշված կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրումը տրամադրվել է 4 տարով։ Արդյունքում 01․01․2024-31․12․2028 ժամանակաշրջանի՝ ՀՊՏՀ բակալավրիատի շրջանավարտները միջազգային որակավորման համար ACCA-ին դիմելիս կազատվեն 4, իսկ մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները՝ 7 քննությունից։
Դիտում՝ 2220
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW