2024 թվականի հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ Արցախբանկում կգործի բացառիկ քարտային ակցիա Mastercard-ի հետ համատեղ՝ «Անկանխիկ վճարումներ իրական շահումներով» անվանմամբ: Ակցիան հնարավորություն է ընձեռում բանկի քարտապաններին նշված ժամանակահատվածում կատարելով անկանխիկ վճարումներ եւ գնումներ բանկի Mastercard-ով, կուտակել միավորներ եւ շահել 50,000 ՀՀ դրամից մինչեւ 1,000,000 ՀՀ դրամ գումար: Ակցիայի շրջանակներում կխաղարկվի 50 հատ դրամական պարգեւներ:Ակցիային մասնակցելու համար Արցախբանկի Mastercard քարտապաններին անհրաժեշտ է կատարել նվազագույնը հանրագումարային 150,000 ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ:Mastercard քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց քարտապանը ստանում է 200-ից մինչեւ 1,000 միավոր՝ կախված հանրագումարային կատարված գործարքների ծավալից: Քանակային ամենաշատ միավորներ հավաքած 50 քարտապանները կճանաչվեն հաղթող եւ հնարավորություն կունենան մասնակցելու դրամական պարգեւների խաղարկությանը:«Անկանխիկ վճարումներ իրական շահումներով» ակցիայի պայմաններին մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: Բանկը հնարավորություն է ընձեռում ռեզիդենտ ֆիզիկական անձանց դառնալ Բանկի քարտապան եւ մասնակցել ակցիային ձեռքբերելով՝ • Mastercard Standard եւ Mastercard Gold քարտեր՝ սպասարկման վճարի 50% զեղչով քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար: Քարտերը կարող են պատվիրվել ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ առանց Բանկ այցելելու՝ Բանկի Մոբայլ հավելվածով: • Mastercard Virtual քարտերն անվճար՝ քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար: Ընդ որում, յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն ունի պատվիրելու մինչեւ 4 վիրտուալ քարտ: Արցախբանկի քարտային պրոդուկտների պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1609