Ամփոփվել են ԵՊՀ Ուսանողական խորհրդի հայտարարած մրցույթի արդյունքները: Մրցույթի երեսուն հաղթող համապատասխան հավաստագրերը ստացել է գործընկեր Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանից «Կարաս գինիներ»-ում կազմակերպված միջոցառման ժամանակ:Շնորհավորելով մրցույթի հաղթողներին՝ Անդրանիկ Գրիգորյանն ասել է. «Ինչպիսին կդառնաք՝ դա առաջին հերթին Ձեր որոշումն է եւ կամքը՝ իրականացնելու ապագայի Ձեր տեսլականը: Այս տեսանկյունից «Կարաս գինիներ»-ում միջոցառման կազմակերպումը պատահական չէ: Էդուարդո Էռնեկյանը, կյանքի կոչելով Հայաստանում ներդրում կատարելու որոշումը, հեղաշրջում կատարեց հայկական գինեգործության ոլորտում: Այն, ինչ տեսնում եք, գինեգործության ոլորտում միջազգային լավագույն ավանդույթների, փորձառության ներդրման եւ գրագետ մոտեցման արդյունք է: Կրթվեք, եղեք գրագետ մասնագետ, ընդունեք որոշում եւ քայլ առ քայլ կյանքի կոչեք Ձեր երազանքը՝ սա է մեր խորհուրդը Ձեզ»: ԵՊՀ Ուսխորհրդի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Կոնվերս Բանկին եւ Անդրանիկ Գրիգորյանին՝ կարեւորելով աջակցությունը կրթությանը ոչ միայն ֆինանսական, այլեւ կրթական համատեղ նախագծերի իրականացման տեսանկյունից:Բանկից հայտնել են, որ հավաստագրերի հանձնմանը հաջորդել է հյուրասիրություն եւ շրջայց խաղողի այգիներում ու գինու գործարանում:Նշվում է, որ մրցույթը հայտարարվել էր ԵՊՀ Ուսխորհրդի 30-ամյակի եւ Կոնվերս Բանկի 30-ամյակի միջոցառումների շրջանակում: Դրան մասնակցել են ԵՊՀ բակալավրի 1-3-րդ կուրսերի բարձր առաջադիմությամբ ուսանողները, որոնք ներհամալսարանական ու արտահամալսարանական բարձր հասարակական ակտիվություն են ցուցաբերում։ Tweet Դիտում՝ 1625