Իրանը հեռանկարում դիտարկում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության «ավելի սերտ տարբերակը»

10.06.2024 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #ԵԱՏՄ
Իրանը հեռանկարում դիտարկում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցության «ավելի սերտ տարբերակը»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը։

Նա ընդգծել է, որ դեռ շատ աշխատանք կա անելու, քանի որ Իրանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ եւ այլ կարգավորիչ քաղաքականություն է վարում։

«Այս համագործակցության զարգացման համար հսկայական աշխատանք կպահանջվի, որպեսզի ինչ-որ կերպ համակցենք այդ բոլոր մեխանիզմները եւ դրանք աշխատեն նույնքան անխափան, որքան աշխատում են Եվրասիական տնտեսական միության տարածքում», - ավելացրել է Սլեպնեւը:

Մայիսի 27-ին ԵՏՀ-ն Իրանից նոտա է ստացել ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու ցանկության մասին։
Դիտում՝ 5635

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW