IDBank-ը միացել է Դալմա Գարդեն Մոլի Green Challenge-ին`Կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման ծրագրին աջակցելու համար:Որսագողության եւ անտառների անխնա հատման հետեւանքով Կովկասյան ազնվացեղ եղջերուների տեսակը Հայաստանի տարածքում 1954 թվականին արդեն անհետացել էր, ու կենդանին ընդգրկվեց Հայաստանի Կարմիր գրքում: WWF-Հայաստանի ջանքերով արդեն տարիներ շարունակ իրականացվում է մանրամասն մշակված ծրագիր` Կովկասյան ազնվացեղ եղջերուներին բազմացնելու եւ Հայաստանում վերաբնակեցնելու նպատակով:Այսպիսի մեծ նշանակությամբ նախաձեռնությունները հնարավոր է իրականացնել միայն համախոհների հետ միավորվելով, ուստի IDBank-ն ընդունել է Dalma Garden Mall-ի #GREENCHALLENGE կանաչ մարտահրավերը` միանալու WWF - Հայաստանի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրին: Բնապահպանությունն IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է: Բանկը պարբերաբար իրականացնում է բնապահպանական նշանակության նախագծեր գործընկեր Իդրամ ընկերության հետ: Ընկերությունների համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության նախորդ ծրագիրը եւս բնապահպանական էր. «Մի դրամի ուժն» ուղղվեց Իմ անտառ Հայաստան հիմնադրամին` անտառվերականգնման ծրագրերն ի կատար ածելու համար: Դալմայի եւ WWF-Հայաստանի հետ համագործակցության շրջանակում IDBank-ը նվիրատվություն է կատարում ծրագրին եւ աջակիցը դառնում ազնվացեղ եղջերուների վտանգված տեսակի բազմացման ու վերաբնակեցման գործի։GREEN CHALLENGE-ի նպատակն է փոքր ներդրումով մեծ ազդեցություն ունենալ՝ համախմբելով Հայաստանի սիմվոլների պահպանությամբ մտահոգված ընկերություններին, եւ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի բնություն բաց թողնել թվով 10 եղջերուի։ Tweet Դիտում՝ 6721