Ամփոփվել են «Կիբեռանվտանգության շաբաթվա» արդյունքները

31.05.2024 | 09:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կիբեռանվտանգության շաբաթ» #Կենտրոնական բանկ
2024 թ. մայիսի 18-26-ը «Կիբեռանվտանգության շաբաթ» միջոցառման շրջանակներում Կենտրոնական բանկը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության աջակցությամբ, կազմակերպել էր «CyberGEN 2024» համաժողովը։

CyberGEN2024 համաժողովի նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում մեծացնել հետաքրքրությունը կիբեռանվտանգության նկատմամբ, խթանել գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը եւ աջակցել կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձեւավորումը։

ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն բացման խոսքում նշել էր, որ տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ ակնհայտ է դարձել, որ ցանկացած պետության համար կիբեռանվտանգությունը պետական, մասնավոր, մասնավորապես՝ ֆինանսական համակարգին սպառնացող հիմնական եւ կարեւորագույն ռիսկերից է:

CyberGEN2024 համաժողովի օրակարգում  ընդգրկված էին երկու հիմնական ուղղություններ. կառավարման, ռազմավարական եւ կիբեռանվտանգության ռիսկերի շուրջ թեմաներ, ինչպես նաեւ խորը տեխնիկական թեմաներ, որոնք ներառվել են համաժողովի մասնակիցների շրջանում արված հարցումների արդյունքներով:

Համաժողովին ելույթ ունեցան խոսնակներ Trellix, Amazon Web Services, SimSpace, OpenText Cybersecurity, Google Cloud, CQURE, Կասպերսկի, F5 կազմակերպություններից: Մասնակիցների ընդհանուր թիվը կազմեց շուրջ 350 հոգի՝ պետական եւ մասնավոր հատվածների ներկայացուցիչներ, ուսանողներ եւ դասախոսներ, մի շարք եվրոպական երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ:

Մայիսի 25-26-ը կիբեռանվտանգության շաբաթն ամփոփեց «Bug Bounty» միջոցառումը, որի արդյունքներով պրոդուկտի, լուծման կամ համակարգի սեփականատերերը պարգեւատրում են իրենց պրոդուկտներում, լուծումներում կամ համակարգերում կարեւոր խնդիրներ գտած անձանց՝ խրախուսելով ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մասնագետներին իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել մեր երկրում թվային լուծումների անվտանգ զարգացմանը:

Մասնակից «հաքերային» թիմերը պետք է փորձեին մուտք գործել եւ գտնել համակարգերի խոցելիությունները: Թիմերի միջեւ պայքարը տեւեց 24 ժամ, որի ընթացքում 30-ից ավել մասնագետներ տասը թիմերով պայքարում էին առաջին տեղի համար:

Լավագույն հինգ թիմերն ստացան դրամական պարգեւներ՝ գործընկերների աջակցությամբ սահմանված մրցանակային ֆոնդից:

Այս տարի «Bug Bounty»-ին ներկայացված էին պետական նշանակության երկու համակարգեր, ինչպես նաեւ ԱԿԲԱ բանկի առցանց բանկինգ համակարգը եւ մոբայլ հավելվածը:
Դիտում՝ 1545
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW