Կոնվերս Բանկը կազմակերպում է միջոցառում բիզնեսի համար
29.05.2024 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ /


Միջոցառման ընթացքում կներկայացվեն Converse Markets տեխնոլոգիական հարթակը եւ կորպորատիվ պարտքի ներգրավման այլընտրանքային հնարավորությունները:
Մասնակցել միջոցառմանը հնարավոր է՝ լրացնելով հայտը:
Converse Markets հարթակի մասին
Converse Markets-ը հարմարավետ, պարզ ու անվտանգ միջավայր է, որտեղ, առանց բանկ այցելելու, հնարավոր է հաշված վայրկյանների ընթացքում կատարել արժույթի փոխանակման գործարքներ արտոնյալ պայմաններով, կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ: Այս պահին հասանելի է փոխարկման հնարավորություն ավելի քան 35 արժութային զույգով:
Հարթակի հնարավորությունները հետզհետե կընդլայնվեն՝ ներառելով ֆինանսական շուկայի ավելի մեծաքանակ գործիքակազմ եւ ընդգրկելով հաճախորդների ավելի լայն շրջանակ:
Կորպորատիվ պարտքի ներգրավման այլընտրանքային հնարավորությունների մասին
Իրական հատվածի ընկերությունները, դառնալով ֆինանսական շուկաների մասնակից, կարողանում են դիվեսիֆիկացնել ներգրավման ուղիները եւ հասանելիություն ստանալ բիզնեսի համար միջոցների ներգրավման այլընտրանքային հնարավորությունների:
Կոնվերս Բանկը պատրաստ է դառնալ ընկերությունների ուղեկիցը կապիտալի շուկայում՝ առաջարկելով ծառայությունների ընդգրկուն ծածկույթ եւ օգտագործելով ժամանակակից թվային տեխնոլոգիաները:
Կոնվերս Բանկի աջակցությամբ եւ ակտիվ մասնակցությամբ պարտատոմսեր են թողարկել եւ տեղաբաշխել մի շարք հայաստանյան ընկերությունները:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: