2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած 10․757․867 դրամն ուղղվել էր «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին. տնկվել է 16 000 ծառ։ IDBank ու Իդրամ ընկերությունների ներկայացուցիչները այցելել են Ջրաշեն՝ տեսնելու անտառային տնկարկն ու քննարկելու առաջիկա անելիքները։ «Մի դրամի ուժի» այս տարվա մարտ ամսվա շահառուն կրկին «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն էր, իսկ հատկացված գումարը կազմել էր 4․017․648 դրամ։«Երկու տարի առաջ մենք այստեղ էինք Իդրամի թիմով եւ մեծ ոգեւորությամբ տնկում էինք Իդրամի եւ IDBank-ի անունով անտառի առաջին ծառերը։ Մի կողմից՝ մեծ ոգեւորություն կար, որովհետեւ Հայաստանի համար կենսական նշանակության խնդիր է անտառը, մյուս կողմից՝ մեծ անհանգստություն կար՝ արդյոք ամայի տարածքում ծառերը կգոյատեւեն։ Այսօր արդեն տեսնում ենք անտառի հիմքը եւ վստահ ենք, որ «Մի դրամի ուժի» եւ մեր աշխատակիցների ներդրման արդյունքում տարիներ անց այստեղ մեծ անտառ կլինի եւ բնապահպանական խնդիրների դեմ պայքարում մի քայլ առաջ կանենք։ Այս տարի եւս Մի դրամի ուժի մարտ ամսվա գումարը՝ 4 միլիոն դրամից ավելի, կծառայի այս անտառի ընդլայնմանը», - ասել է IDBank-ի Հաղորդակցման բաժնի աշխատակից Մանե Գասպարյանը։«Բարձր ենք գնահատում Իդրամի եւ IDBank-ի հետեւողականությունը։ Մենք միասին անտառ ենք տնկում արդեն երրորդ տարին անընդմեջ, եւ այսօր ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին Ջրաշենում ենք, որտեղ մեծ ուրախությամբ արձանագրում ենք, որ ծառերը ոչ միայն դիմակայել են առաջին ամառվա շոգի փորձություններին, այլեւ իրենց շատ լավ են զգում եւ նոր ընձյուղներ են տվել։ Արդեն մի քանի տարի անց այս ծառերը 1-1,5 մետր բարձրություն կունենան։ Շատ ենք կարեւորում Իդրամի եւ IDBank-ի հետ մեր գործընկերությունը, որոնք, մասնակցելով անտառստեղծման գործին, հեռատեսության ու երկարաժամկետ տեսլականի օրինակ են ցույց տալիս ու ներգրավում են իրենց հաճախորդներին մեր երկրի կայուն ու դիմացկուն ապագան կերտելու գործում», - նշում է Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։ «Մտածում եք բարեգործություն անելու մասին, բայց կարծում եք, թե դա մեծ գումարների հե՞տ է կապված։ Ուրեմն Դուք դեռ տեղյակ չեք, որ ընդամենը մեկ դրամով հնարավոր է անել բազմաթիվ կարեւոր ու բարի գործեր, հատկապես, երբ անգամ այդ մեկ դրամը Ձեր դրամապանակից չի պակասում։ Պարզապես Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը»,- ասված է հաղորդագրությունում:Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8025