ՎՏԲ-Հայաստան Բանկը Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորն էր
21.05.2024 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /


Միջոցառման հյուրերն էին Շառլ Ազնավուր հիմնադրամի ներկայացուցիչները, կառավարության անդամներ եւ մշակույթի անվանի գործիչներ։
«Ազնավուրն ամբողջ աշխարհի համար մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ է։ Այս տարի աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի հարյուրամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում բազմաթիվ երկրներում։ Ազնավուրը մեր ժողովրդի համար միշտ եղել է եւ կլինի առանձնահատուկ հպարտություն։ Ուրախ ենք, որ կարողացանք մասնակցություն ունենալ այս հիշարժան օրվան»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«Սա առաջին համերգը չէ, որ մենք նվիրում ենք Շառլ Ազնավուրին։ Այս տարի փորձեցինք վերստեղծել վիրտուալ ճամփորդության մթնոլորտ՝ լեգենդար երաժշտի բազմամյա ստեղծագործական կյանքով։ Շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին, որն աջակցեց մեզ նման կարեւոր ծրագրի իրականացման գործում։ Շնորհակալություն ենք նաեւ մեր ունկնդիրներին, որոնք համերգի ողջ ընթացքում հուզմունքով վերապրեցին մեծն երգչի յուրաքանչյուր ստեղծագործությունը»,- նշել է «OG» վոկալային խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գուրջինյանը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: