Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից

07.05.2024 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնեսի վերաֆինանսավորում #Բիբլոս Բանկ Արմենիա
Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ` փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու համար։

Առաջարկը ձեռնարկատերերին թույլ է տալիս տեղափոխել իրենց գործող վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա, իսկ բանկը կհոգա տեղափոխման ծախսերն ու կտրամադրի սպասարկման հատուկ պայմաններ․ արտոնյալ ժամկետ՝ մինչեւ 12 ամիս, անվճար Օնլայն բանկինգ` վարկի ամբողջ ընթացքում, մրցունակ տոկոսադրույք (սկսած 12% (֏) | 9% ($) | 7% (€), առանց տրամադրման եւ սպասարկման միջնորդավճարների:



Բանկից հայտնել են, որ ֆինանսավորումը եւ արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս։

Հատուկ առաջարկը գործում է մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ։
Դիտում՝ 4377
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW