Նորվեգիայի սուվերեն հիմնադրամը I եռամսյակում $110 միլիարդ եկամուտ է ստացել

19.04.2024 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ /
Նորվեգիայի սուվերեն հիմնադրամը, որն աշխարհում ամենամեծն է, 2024 թվականի առաջին եռամսյակում շուրջ $110 միլիարդի ներդրումային եկամուտ է ստացել:

Forbes-ը գրում է, որ բարձր եկամտաբերությունն ապահովել են ներդրումները բաժնետոմսերում, հատկապես՝ տեխնոլոգիական ոլորտի ընկերություններում, իսկ անշարժ գույքի ոլորտում արդյունքները թույլ են եղել։

Բաժնետոմսերում ներդրումների եկամտաբերությունը կազմել է 9,1%:

Նորվեգիայի պետական կենսաթոշակային հիմնադրամը (Government Pension Fund Global) աշխարհում ամենախոշոր սուվերեն հիմնադրամն է:
Դիտում՝ 5406

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW