Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը: Այս տարի ԵԿԳ-ն կգնի շուրջ 36 000 տոննա խաղող` 1 կգ-ի դիմաց վճարելով 140 ՀՀ դրամ։ Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։«Կախված եղանակային պայմաններից, խաղողի հասունության տեխնիկական պարամետրերից՝ խաղողի գնման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ: Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գործընթացը կկազմակերպի բացարձակապես թափանցիկ և համաձայն կանոնակարգված ժամանակացույցի՝ խաղողագործների համար ստեղծելով մատակարարման հնարավորինս հարմարավետ պայմաններ: Մատակարարված խաղողի դիմաց վճարումները կիրականացվեն խաղողն ընդունելուց հետո 3-4 աշխատանքային օրվա ընթացքում՝ գումարը ընկերության կողմից խաղողագործների համար հատուկ բացված բանկային հաշվին փոխանցման եղանակով», - ասված է ԵԿԳ հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1785