Փախստականներին աջակցելու համար Հայաստանին €15 միլիոն կտրամադրվի

18.04.2024 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փախստական #աջակցություն #ԵՄ
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Պետության եւ դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

€15 մլն ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության բյուջեից: Ծրագրի շրջանակում նախատեսվում է սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն:

Աջակցությունը կտրամադրվի կառավարությանը՝ իրականացնելու փախստականներին օժանդակող ծրագրեր ժամանակավոր կացարանի եւ կոմունալ ծախսերը հոգալու համար: Ծրագրի նպատակն է աջակցել փախստականներին՝ բնակություն հաստատել իրենց նախընտրած վայրերում, տրամադրել 6-ամսյա սոցիալական աջակցություն՝ աշխատաշուկա մուտք գործելու եւ տնտեսական գործունեություն ծավալելու համար:

Նշվում է, որ աջակցություն կլինի նաեւ փախստականների վերապատրաստմանը եւ նոր հմտությունների ձեռքբերմանը զբաղվածության առկա ծրագրերի ընդլայնման միջոցով:
Դիտում՝ 1704

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW