Եվրամիությունը որոշել է վերակենդանացնել «Կապիտալի շուկաների միության» (CMU) ծրագիրը՝ նպատակ ունենալով միջոցներ ներգրավել պաշտպանական կարողությունների զարգացումը արագացնելու եւ անդամ երկրների ռազմական ծախսերի նվազագույն մակարդակը ՀՆԱ-ի 2%-ին հասցնելու համար:Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Financial Times-ի հրապարակումը, որը ծանոթացել է ապրիլի 17-ից 18-ը կայանալիք ԵՄ արտահերթ գագաթնաժողովի համար պատրաստված փաստաթղթի նախագծին։«Մեզ հսկայական գումարներ են պետք»,- FT-ին ասել է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական կայունության եւ ծառայությունների գծով անդամ Մեյրեդ Մակգինեսը: «Անդամ երկրների պետական բյուջեները բավարար չեն, ուստի մենք պետք է մոբիլիզացնենք մասնավոր կապիտալը», - ավելացրել է նա:Եվրոպական կենտրոնական բանկի գնահատմամբ, ԵՄ-ի ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ի նպատակին հասցնելու համար տարեկան պետք է ներգրավել €75 միլիարդ:Financial Times-ը գրում է, որ ամենավիճահարույց հարցերից մեկը շարունակում է մնալ ֆինանսական շուկաների նկատմամբ վերահսկողության հարցը։ Որոշ երկրներ, ներառյալ Ֆրանսիան եւ Նիդեռլանդները, պահանջում են, որ ԵՄ ESMA (European Securities and Markets Authorit) կարգավորիչին լիազորություններ տրամադրվեն՝ Եվրոպայում ֆինանսական հաստատությունները ուղղակիորեն վերահսկելու համար:Փարիզը պնդում է ավելի հավակնոտ մոդելը, որը առեւտրային հարթակներին, քլիրինգային պալատներին եւ ակտիվների կառավարիչներին կդնի ESMA-ի անմիջական հսկողության տակ՝ նրանց կամավոր համաձայնության դեպքում:Բեռլինը դեմ է նման կենտրոնացված հսկողությանը՝ պատճառաբանելով, որ այն լրացուցիչ ծախսեր կառաջացնի բանկերի եւ շուկայի այլ մասնակիցների համար։ Tweet Դիտում՝ 4263