ՊԵԿ-ը մանրամասնում է՝ ինչպես ներկայացնել հայտարարագիր
15.04.2024 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://dzen.ru/

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է, ինչպես մուտք գործել համակարգ
Այն քաղաքացիները, որոնք արդեն իրականացրել են անձի նույնականացում եւ ձեռք են բերել էլեկտրոնային ստորագրություն, համակարգից օգտվելու համար պետք է այցելեն ՊԵԿ պաշտոնական կայք, «Ֆիզիկական անձ» բաժնից մուտք գործեն «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» ենթաբաժին եւ սեղմեն այստեղ:
Համակարգը եռալեզու է եւ հնարավոր է մուտք գործել մի քանի տարբերակով՝ «Ես եմ» համակարգի միջոցով, եթե անձը ՀՀ քաղաքացի է, եւ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) ու մուտքանուն-գաղտնաբառով։ Վերջին տարբերակով մուտք են գործում բացառապես օտարերկրյա քաղաքացիները, որոնք պետք է ներկայացնեն եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։ Այսպես, «Ես եմ» համակարգի միջոցով մուտք գործելու համար անհրաժեշտ է համաձայնություն տալ համակարգի պայմաններին, ապա սեղմել մուտք «Ես եմ» համակարգի միջոցով կոճակին։ Այնուհետեւ ընտրել նույնականացման տեսակը՝ մուտք գործել բջջային նույնականացման տարբերակով կամ նույնականացման քարտով:
Բջջային նույնականացման քարտով մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսահամարը, որի համար նախապես ակտիվացրել եք բջջային նույնականացման ծառայություն։ Սեղմեք «Մուտք» կոճակը, որից հետո մուտքը հաստատելու համար անմիջապես հեռախոսին կստանաք հաղորդագրություն, որից հետո անհրաժեշտ է հավաքել PIN կոդը։
Նույնականացման քարտով մուտք գործելու համար անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել կարդացող սարքի մեջ եւ սպասել մինչեւ ծրագիրը կհայտնի հավաստագրերը ընթերցելու մասին։ Ապա պետք է սեղմել «Մուտք» կոճակը եւ ծրագրի պատուհանում մուտքագրել նույնականացման քարտի PIN կոդը, որից հետո մուտք եք գործում համակարգի գլխավոր էջում։
Ինչպե՞ս լրացնել հայտարարագիրը
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Հայտարարագրեր» բաժին, ապա ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի եւ սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը։ Այս էջում կարող եք տեսնել հայտարարագրի լրացման կարգը։
Առաջին քայլով անհրաժեշտ է ընտրել այն տարեթիվը, որի համար պետք է լրացվի հայտարարագիրը, ապա նշել հայտարարատու հանդիսանալու հիմքը։ Եթե քաղաքացին հանդիսանում է հայտարարատու մի քանի հիմքով, ապա, միաժամանակ, պետք է ընտրել համապատասխան կետերը։ Այն դեպքում, երբ քաղաքացին հայտարարատու չէ, սակայն ունի, օրինակ, վարձակալությամբ հանձնած անշարժ գույք եւ պետք է ներկայացնի եկամտային հարկի հաշվարկ, ապա անհրաժեշտ է նշել «Չեմ հանդիսանում հայտարարատու» կետը։
Հայտարարագիրը բաղկացած է վեց բաժնից, որոնց կարող ոք ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: